ՌԴ Դաշնային խորհուրդը բավարարեց Պուտինի դիմումը
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը բավարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը` Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով, մինչև որ Ուկրաինայում կկայունանա հասարակական-քաղաքական իրավիճակը:
Այս հարցի հետ կապված ՌԴ Դաշնային խորհրդի արտահերթ նիստը հեռարձակվում էր «Ռոսսիա-24» հեռուստալիքի ուղիղ եթերում:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերը օգտագործելու հետ կապված ՌԴ Դաշնային խորհուրդ դիմելու մասին լուրը տարածվեց 17.45-ին և արդեն կես ժամ անց Դաշնային խորհրդում սկսվեց հարցի արտահերթ կարգով քննարկումը: ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վ. Մատվիենկոն հայտարարեց, որ Դաշնային Խորհրդի երկու պալատների պաշտպանության և միջազգային հարաբերությունների հարցերով հանձաժողովները դիտարկել են խնդրո առարկա խնդրանքը, այն քննարկվել է նաև Խորհրդի նախագահության կողմից և որոշվել է բաց քննարկում անցկացնել: Եվ իսկապես, անցկացված կարճատև քննարկումից հետո հարցը դրվեց քվերակության և ընդունվեց 90 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հավելենք, որ ըստ ՌԴ օրենսդրության` զինված ուժերը երկրի սահմաններից դուրս կիրառելու հետ կապված նախագահի նախաձեռնության (Ռուսաստանի Դաշնության սահմանադրության 102 հոդվածի առաջին մասին «գ» ենթակետի հիման վրա) քննարկումը գտնվում է Դաշնային խորհրդի լիազորությունների շրջանակում: Նման նախաձեռնություն ստանալուց հետո Դաշնային խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում, որի ընթացքում էլ տեղի է ունենում հարցի քննարկումը: Երկրի սահմաններիս դուրս զինված ուժերի հնարավոր կիրառման մասին որոշումը Դաշնային խորհրդում ընդունվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դաշնային խորհրդի կողմից հավանություն ստացած փաստաթուղթը ընդունումից հետո երկու օրվա ընթացքում ուղարկվում է ՌԴ նախագահին:
Նախորդիվ`
Շտեֆան Ֆյուլեն կոչ է անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Պուտինը դիմել է Դաշնային խորհուրդ` Ղրիմ զորք մտցնելու համար
Գերմանիայի կանցլերը պահանջում է Ռուսաստանից հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները