ՊՆ. Սահմանը հատած քաղաքացին նախկինում պայմանագրային զինծառայող է եղել
Հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանը նախկինում պայմանագրային զինծառայող է եղել` ծառայության մեջ է գտնվել N զորամասում,- Panorama.am-ի հարցին, թե համապատասխանում են շրջանառվող այն լուրերը, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացին պայմանագրային զինծառայող է, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ժամանակին վերոնշյալ քաղաքացին պայմանագրային զինծառայող է եղել, սակայն հետագայում զորացրվել է»,- հավելեց նա:
Նշենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Նախորդող`
Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
ԿԽՄԿ-ն սահմանը հատած քաղաքացու վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չունի
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին