CPJ. «Twitter»-ի արգելափակումը Գյուլի նկատմամբ արհմարհական վերաբերմունքի ապացույցն էր
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Երբ օրենքի գերկայություն չկա. Թուրքիան հայտնվել է խաչմերուկում» վերնագրով հոդված տպագրել:
«Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել: Այս ընտրությունները փորձություն են Թուրքիայի վարչապետ Էրդողանի համար:
Չնայած շատ դիտորդներ հավատում են, որ Էրդողանը կհաղթահարի ներկա քաղաքական ճգնաժամը, այնուամենայնիվ, վարչապետի աճող բռնապետական ձևամոլությունը նրա քաղաքական կյանքի հետագայի մասին մի շարք հարցերի տեղիք է տալիս:
ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ հարձակումների պատճառով Էրդողանը գտնվում է քննադատության տեղատարափի տակ:Այս ամիս Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայում կարող են արգելափակվել YouTube և Facebook-ը: Ապա Էրդողանը արգելափակեց Twitter-ը:
Սակայն առաջիկա ընտրությունների նախաշեմին, Թուրքիայում ամենակարևոր զարգացումներն են տեղի ունենում. օգոստոսին տեղի է ունենալու նախագահական ընտրությունները, որի ժամանակ այդ պաշտոնում իր թեկանծությունն կառաջադրի Էրդողանը:
«Twitter»-ի արգելափակումը ապացուցում է արհմարհական վերաբերմունքը Գյուլի նկատմամբ, ով կոշտ կերպով քննադատեց այդ քայլը:
Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության վրա հարձակումները վտանգում են Թուրքիայի ազգային շահերն և նվազեցնում երկրի միջազգային հեղինակությունը:
Ընտրություններիի մատենալու զուգահեռ, աշխարհը կդիտի, կխոսի և Twitter-ում գրառումներ կկատրի և հնարավոր չի լինի խուսափել իրականությունից»,- գրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:
Նշենք, որ այսօր Անկարայի վարչական դատարանի ընդունած վճռով կասեցվել է Թուրքիայի ինտերնետ-տիրույթում Twitter սոցիալական ցանցի հասանելիության արգելափակման մասին ավելի վաղ կառավարության կապի և հեռահաղորդակցության վարչության կայացրած որոշման կիրարկումը: