Արարատ Զուրաբյան. Որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը
«Թեև այսօր հոծ բազմություն չկա այս հրապարակում, բայց յուրաքանչյուր երկրի նորմալ քաղաքացու համար պետք է առաջանային լինի իր երկրի ինքնիշխանությունը, որը երեկ ևս մեկ անգամ ոտնահարվեց»,- «Ազատության» հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց վերակազմավորված ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը:
Նա խոսեց նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվերակության մասին (Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար) ու կոնկրետ Հայաստանի քվեարկության մասին: Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում բանաձևին կողմ է արտահայտվել 100 երկիր, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։
«11 իզգոյ պետություններից մեկն ենք, որոնց հետ որևէ մեկը չի ուզում որևէ կապ ունենալ: Հայաստանն ուզում են դարձնել Հյուսիսային Կորեա: Եթե սա են ուզում այս իշխանությունները, ուրեմն պետք է այս իշխանություններից օր առաջ ազատվել: Այս մարդիկ կարող են կործանել երկիրը»,- ասաց Ա. Զուրաբյանը:
Ըստ նրա, պետք է ազատվել այս իշխանություններից ամբողջական, միասնաբար:
«Որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը, ի հայտ է եկել ոչ իշխանական ուժեր: Ով իրեն ընդդիմություն չի պատկերացնում, թող չխաբի այս ժողովրդին: Միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ ու պայքարել այս իշխանության դեմ: Պետք է ամբողջովին ազատվել այս իշխանությունից»,-ասաց ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:
Նախորդող`
Հայաստանը նման է ականապատված տարածքի. Պետրոս Մակեյան
Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի