ՀՀ նախագահը կառավարության կազմը կքննարկի ԱԺ մեծամասնության և բոլոր խմբակցությունների հետ. Շարմազանով
«Կառավարության ղեկավարի նշանակումը Հանրապետության նախագահի և մեծամասնության մենաշնորհն է, բայց ես նշեցի, որ Սահմանադրության պահանջն է, որ հանրապետության նախագահը կքննարկի կառավարության կազմը ԱԺ մեծամասնության և խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ»: Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Առավոտ»-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունը ղեկավարի ոչ ՀՀԿ-ականը:
«Այդպես արվել է նաև նախորդ վարչապետերի դեպքերում: Սա սահմանադրական նորմ է և կիրականացվի օրենքով սահմանված ժամկետներում», -հավելեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը, որը ինչպես ավելի վաղ հայտարարել էր Շարմազանովը, ներկայացվել է դեռ մեկ ամիս առաջ:
Նախորդող հրապարակումներ`
Վարչապետը հրաժարականի խնդրանքով դիմել էր դեռ մեկ ամիս առաջ. Շարմազանով
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները