Վարչապետը հրաժարականի խնդրանքով դիմել էր դեռ մեկ ամիս առաջ. Շարմազանով
Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի խնդրանքով դիմել էր դեռ մեկ ամիս առաջ: Այդ մասին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստի արդյունքներն ամփոփելիս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի նախագահը սակայն, խնդրել էր շարունակել պաշտոնավարումը` հաշվի առնելով այն, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր Սահմանադրական դատարանում: Եվ այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,-ներկայացրեց Շարմազանովը:
Նախորդող հրապարակում`
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները