Քաղաքական 17:04 05/04/2014

ԵԽԽՎ-ում կքննարկվի թե Քեսաբի, թե հայ գերիների խնդիրը. Ն.Զոհրաբյան

Երկուշաբթի օրը Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգը, ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի, բավականին ակտիվ ու հագեցած է: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ըստ ամենայնի կքննարկվի նաև Քեսաբի խնդիրը:

«Օրակարգում նախատեսված է ԵԽ հանձնակատարի տարեկան հաշվետվությունը և, կարծում եմ, դրա շրջանակում հարցեր կհնչեն հանձնակատարին ուղղված մարդու իրավունքների և մասնավորապես Քեսաբի դեպքերի հետ կապված: Ընդ որում ես համոզված եմ, որ Քեսաբի վերաբերյալ հարցերը կբարձրացնեն ոչ միայն հայ պատվիրակները»,- նշեց նա:

Panorama.am-ը ավելի վաղ գրել էր, որ Ն.Զոհրաբյանը մարտի 5-ին հայ գերիների հարցով նամակով դիմել էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին` խնդրելով, որ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար, ուղղակիորեն օգտագործելով իր իրավասությունը, ազդեցությունը անի հնարավորը, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվի Հայաստան կամ երրորդ երկիր:

Ն.Զոհրաբյանը նամակում հստակ նշել էր, որ Ադրբեջանում անցկացրած յուրաքանչյուր օրը Հակոբի կյանքին ուղղակիորեն սպառնալիք է: Եվ որ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված հարցադրումը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ստացել է և ապրիլի 7-ին` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում պատրաստ կլինեն պատասխանները.

«Ակնկալում եմ, որ հանձնակատարը կպատասխանի իմ հարցին` հայ գերիների և մասնավորապես Հ.Ինջիղուլյանի հետ կապված և հատկապես այն հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի ԵԽ-ն, որպեսզի Ադրբեջանը, որը ստորագրել է Ժնևյան կոնվենցիան գերիների և ռազմագերիների վերաբերյալ չխոշտանգի հայ գերիներին: Մենք գիտենք, թե ինչ են արել ադրբեջանցիները Մամիկոն Խոջոյանի հետ, թե ինչպես այդ 77-ամյա ծերունու ամբողջ մարմնի վրա կիսալուսնի դաջվածքներ կային… Այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի ու խոսքվի»,- տեղեկացրեց նա:

Ն.Զոհրաբյանի խոսքով` նստաշրջանի ինտրիգը, բնական է, ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությանը ձայնից զրկելու հարցն է, որի շուրջ դեռևս որևէ հստակություն չկա:

«Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչպես է հարցը բարձրացվելու և մի քանի տարբերակներ են շրջանառվում: Մասնավորապես` զրկել պատվիրակությանը ձայնի իրավունքից լիագումար նստաշրջանի ընթացքում, կամ զրկել ձայնից հանձնաժողովներում քվերակությունների ժամանակ, կամ ընդհանրապես կասեցնել ԵԽԽՎ-ում անդամակցությունը: Այսինքն` մի քանի պատժամիջոցի տարբերակ է շրջանառվում, բայց թե վերջնական որ տեսքով այն կդրվի քվեարկության, այս պահին դեռ պարզ չէ»- տեղեկացրեց տիկին Զոհրաբյանը:

Օրակարգում է նաև մի զեկույց, որը բավականաչափ աղմուկ է բարձրացրել: Խոսքը Ռուդի Սալեսի զեկույցի մասին է, որը վերաբերում է անչափահասներին քայքայիչ աղանդների մեջ ներքաշելու խնդրին: Ն.Զոհրաբյանը նշեց, որ ինքը ևս պաշտպանում է այդ զեկույցը, ի պաշտպանություն  դրա անպայման ելույթ է ունենալու:

«Արդեն իսկ տարբեր աղանդապաշտ գրանտակեր կազմակերպություններ ահաբեկող ու ուլտիմատում ներկայացնող նամակներ են հղում ԵԽ պատգամավորներին` կոչ անելով կողմ չքվեարկել այս զեկույցին այն տեղավորելով կրոնի ազատության կոնտեքստում: Բայց եթե անչափահասներին տարբեր վտանգավոր, քայքայիչ, այլասերված աղանդների մեջ են ներքաշում և դա կարող է ինչ-որ մեկը համարել կրոնի ազատության պաշտպանության իրավունք, ապա ինձ համար դա բացարձակապես անընդունելի է և ի պաշտպանություն զեկույցի ես ելույթ եմ ունենալու»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Խնդիրը, ըստ նրա, շատ լուրջ ու խորքային է, քանի որ տեսնում ենք քայքայիչ աղանդների գործունեությունը նաև Հայաստանի նման երկրներում, որտեղ մարդկանց սոցիալական ծանր վիճակը շահարկելով երիտասարդներ ու ամբողջական ընտանիքներ են ներքաշվում այդ աղանդների մեջ:.

«Երիտասարդների կյանքն է կործանվում և դրա դեմ պետք է անպայմանորեն պայքարել»,-շեշտեց նա:

Նախորդիվ`

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ապրիլի 7-ին կպատասխանի Ն.Զոհրաբյանին հայ գերիների հարցով

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}