Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ
Այսօր Բյուզանդի 1/3 հասցեում տեղի է ունեցել ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:
Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցների հետաքրքրող հարցերին:
Նախորդիվ՝
Սերժ Սարգսյանը ժամանել է ՀՀԿ Կենտրոնի գրասենյակ «A1plus»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան