Չինաստանը կողմ է Ուկրաինայում ձևավորված իրավիճակի կառուցողական կարգավորմանը
Չինաստանը աջակցում է Ուկրաինայում ձևավորած իրավիճակի կառուցողական հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության գործադրած ջանքերին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը: Փոխանցում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը:
«Հույս ունենք, որ Ուկրաինայում բոլոր կողմերը հանգստություն կպահպանեն` միաժամանակ զերծ մնալով իրավիճակի հետագա սրումից: Գտնում ենք, որ բոլոր կողմերի համար էլ շահեկան է ուկրաինական խնդրի կարգավորումը և հանդես ենք գալիս դրա` օրենքի շրջանակներում քաղաքական լուծման օգտին: Չինաստանը ողջունում է այս խնդրի հետ կապված միջազգային հանրության գործադրած ջանքերը: Այս ուղղությամբ մենք բազմաթիվ միջնորդական առաքելություններով ենք հանդես եկել և հաստատակամ ենք ապագայում ևս շարունակելու դրանք»,- հայտարարել է Խուա Չունինը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի արևելյան շրջաններում ձևավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Խարկովում, Լուգանսկում և Դոնեցկում ընթացող բողոքի ցույցերի մասնակից ակտիվիստները հանդես են գալիս երկրի ֆեդերալիզացիայի պահանջով: Միաժամանակ անցկացվում են երկրի միասնության կողմնակիցների բողոքի ցույցեր, շարունակում են շրջափակված մնալ մի շարք կառավարական հաստատություններ: Իրավիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով երկրի Ներքին գործերի նախարարության կազմում նախատեսվում է ստեղծել 12 հազար քաղաքացիական անձանցից բաղկացած հատուկ ստորաբաժանումներ, որոնց տրամադրվելու է զենք և համապատսախան ռազմական միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները