Աշխարհում 19:37 14/04/2014

Լավրովը մեկնում է Պեկին՝ Ուկրաինայի հարցով աջակցություն ստանալու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը մեկնելու է Պեկին և Չինաստանի ղեկավարության հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերին զուգագեռ քննարկելու է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: 

Չինական կողմը բավականին հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր:

Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի սկզբնական շրջանում Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը պետք է գործեն հանգիստ և զուսպ, որպեսզի խուսափեն լարվածության աճից:

Իր հերթին, Չինաստանի արտգործնախարար Վան Ին անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամին հայտարարել էր, որ Պեկինը կոչ է անում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել քաղաքական ճանապարհով:

«Չինաստանը պատրաստվում է կառուցողական դերակատարում ունենալ ուկրաինական խնդրի քաղաքական լուծման գործում»,-նշել էր Չինաստանի արտգործնախարարը:

Չինաստանը մինչև ուկրաինական ճգնաժամի ծագումը բավականին ակտիվ առևտրա-տնտեսական և ռազմա-քաղաքական հարաբերություններ էր զարգացնում Ուկրաինայի հետ: Պեկինը Ուկրաինայում ուներ իր հստակ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:

2013թ.-ին դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով գտնվելով Պեկինում չինական կողմի հետ ստորագրել էր 20-ից ավել համաձայնագրեր: Վ. Յանուկովիչը նշել էր, որ իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերը թույլ կտան Ուկրաինային ներգրավել 8 միլիարդ դոլարի հասնող չինական ներդրումներ:

Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ.-ին երկրի ամենախոշոր առևտրային գործընկերներ են Ռուսաստանը՝38.2 միլիարդ դոլար, Չինաստանը՝10.6 միլիարդ դոլար և Գերմանիան՝8.4 միլիարդ դոլար: Ուկրաինան Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռում ունի 6 միլիարդ դոլարի հասնող բացասական սալդո, այսինքն, Կիևը ավելի շատ ապրանքներ է գնում Չինաստանից, քանս թե վաճառում: 

Ռուս-չինական ռազմավարական կապերի և միջազգային հարթակներում միմյանց աջակցելու մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հետ կապված քվեարկության ժամանակ Ռուսաստանը վետո էր կիրառել Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևի նկատմամբ, իսկ Պեկինը ձեռնպահ է մնացել Մոսկվայի դեմ ուղղված բանաձևին միանալուց:

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Լյու Ցզեին անդրադառնալով Ղրիմի վերաբերյալ բանաձևին նշել էր, որ Անվտանգության խորհրդի կողմից Ղրիմի հանրաքվեն դատապարտող բանաձևի ընդունումը կարող էր էլ ավելի բարդացներ Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակը և այդ պատճառով Չինաստանը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը: Չինաստանի հավասարակշռված և հակառուսական բանաձևերին միջազգային հարթակներում չմիանալու դիրքորոշումը պայմանավոված է ռուս-չինական տնտեսական շահերով և ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնումը զսպելու Պեկինի քաղաքականությամբ:

Նախորդ շաբաթ երկօրյա աշխատանքային այցով Պեկինում էր գտնվում Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի պատվիրակությունը՝ ռուսական ամենախոշոր ընկերությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «ՆՕՎԱՏԷԿ»-ի, «Ռուսալի» ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Չինական կողմի հետ քննարկվել է Ռուսաստանից արևելյան ուղղությամբ դեպի Չինաստան գազի առաքման հարցերը, իսկ «Ռոսնեֆտը» նպատակ ունի ավելացնել Չինաստան ծովային ճանապարհով առաքվող նավթի ծավալները մի քանի միլիոն տոննայով:

Պուտինը փետրվարին Սոչիում Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ գնահատելով ռուս-չինական արդի հարաբերությունները նշել էր, որ համատեղ նախագծերի կյանքի կոչման շնորհիվ երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասնի 100 միլիարդ դոլարի, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝150 միլիարդ դոլարի:

Չինաստանի գլխավոր պետական մաքսային ծառայության տվյալներով, ՌԴ-Չինաստան ապրանքաշրջանառությունը 2013թ.-ին ավելացել է 1.1%-ով և հասել է 89.1 միլիարդ դոլարի:
Ռուսաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հումք՝ նավթը, նավթամթերքները և այլ հումքը կազմել է Չինաստան արտահանման 67.8%-ը, 7%-ը բաժին է ընկնում անտառափայտին:

Չինաստանը Ռուսաստան է արտահանում մեքենաներ և սարքավորումներ՝ 45%, կաշվից պատրատսված իրերի արտահանումը ավելացել է 66%-ով, տեսքտիլը՝ 58%-ով: 

Արտյոմ Բալասանով

Նախորդիվ՝

Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Մոսկվան սերտացնում է էներգետիկ կապերը Չինաստանի հետ

Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ

Չինաստանը կողմ է Ուկրաինայում ձևավորված իրավիճակի կառուցողական կարգավորմանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}