Պուտինի այցը Պեկին նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական համագործակցությանը
Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը Պեկինում ընդունելով ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտարարել է, որ ինքը մեծ կարևորություն է տալիս ռուս-չինական բազմակողմ ռազմավարական կապերին և բարձր է գնահատում իր ընկերությունը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իր հերթին, արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սի Ձինպինի հետ զրույցում նշել է, որ ՌԴ-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը և կապերը Չինաստանի հետ և հույս է հայտնել, որ մայիսին նախագահ Պուտինի պաշտոնական այցի ընթացքում ռուս-չինական ռազմավարական կապերը էլ ավելի կընդլայնվեն:
Պեկինում Լավրովը հանդիպումներ է ունեցել նաև իր չինացի գործընկեր Վան Իի հետ և քննարկել ռուս-չինական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Վան Ին հայտարարել է, որ ՌԴ-ը և Չինաստանը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը և ընդլայնել գործընկերությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում: Արձագանքելով Վան Իի հայտարարությանը Լավրովը նշել է, որ Պեկինը և Մոսկվան կարևորում են մայիսին կայանալիք նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան:
Իր պեկինյան այցի ընթացքում արտգործնախարար Լավրովը այցելել է նաև Չինաստանի մայրաքաղաքում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շենք և հանդիպումներ ունեցել աշխատակազմի հետ:
ՌԴ-Չինաստան հարաբերությունները խորանում են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց թվում է 2001թ.-ին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Անդամ երկրներն են Չինաստանը, ՌԴ-ը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Տվյալ կազմակերպությունը հարթակ է վերոնշյալ երկրների միջև քաղաքական, առևտրա- տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության համար:
Ռուս-չինական համագործակցությունը վերջին տարիների ընթացքում ընդլայնվում է՝իր մեջ ներառելով նոր ոլորտներ և փոխգործակցության նոր հարթակներ:
Նախորդ շաբաթ երկօրյա աշխատանքային այցով Պեկինում էր գտնվում Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի պատվիրակությունը՝ ռուսական ամենախոշոր ընկերությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «ՆՕՎԱՏԷԿ»-ի, «Ռուսալի» ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Չինական կողմի հետ քննարկվել է Ռուսաստանից արևելյան ուղղությամբ դեպի Չինաստան գազի առաքման հարցերը, իսկ «Ռոսնեֆտը» նպատակ ունի ավելացնել Չինաստան ծովային ճանապարհով առաքվող նավթի ծավալները մի քանի միլիոն տոննայով:
Պուտինը փետրվարին Սոչիում Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ գնահատելով ռուս-չինական արդի հարաբերությունները նշել էր, որ համատեղ նախագծերի կյանքի կոչման շնորհիվ երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասնի 100 միլիարդ դոլարի, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝150 միլիարդ դոլարի:
Չինաստանի գլխավոր պետական մաքսային ծառայության տվյալներով, ՌԴ-Չինաստան ապրանքաշրջանառությունը 2013թ.-ին ավելացել է 1.1%-ով և հասել է 89.1 միլիարդ դոլարի:Ռուսաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հումք՝ նավթը, նավթամթերքները և այլ հումքը կազմել է Չինաստան արտահանման 67.8%-ը, 7%-ը բաժին է ընկնում անտառափայտին:
Չինաստանը Ռուսաստան է արտահանում մեքենաներ և սարքավորումներ՝ 45%, կաշվից պատրատսված իրերի արտահանումը ավելացել է 66%-ով, տեսքտիլը՝ 58%-ով:
Վերջերս Չինաստանի զարգացման բանկը որոշում է կայացնել ՌԴ-ի Հեռավոր Արևելքի շրջանին հատկացնել 5 միլիարդ դոլարի վարկ՝ենթակառուցվածքային նախագծերի իրականցման համար: Գումարները կարող են ուղղվել նաև Ամուր գետի վրա երկաթգծային անցում կառուցելու համար, որը միմյանց կկապի ՌԴ-ը և Չինաստանը:
ՌԴ-ի փոխվարչապետ Իգոր Շուվալովը և նրա չինացի գործընկեր Չժան Գաոլին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ստեղծվում է նոր տրանսպորտային միջանցք՝Վոստոչնիի նավահանգիստ-Նախոդկա-Վլադիվոստոկ-Ուսուրիյսկ-Պոգրանիչի քաղաքների միջև: Այդ տրանսպորտային միջանցքը թույլ կտա Չինաստանի հյուսիս-արևելյան շրջանները կապել ռուսական նավահանգիստների հետ:
Արտյոմ Բալասանով
Շարքի այլ հրապարակումներ՝
Լավրովը մեկնում է Պեկին՝ Ուկրաինայի հարցով աջակցություն ստանալու
Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Մոսկվան սերտացնում է էներգետիկ կապերը Չինաստանի հետ
Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները