Hurriyet. Թուրքիան պատրաստվում է հայերին ուղղված 2-րդ քայլն անել
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձից հետո Թուրքիան պատրաստվում է կատարել հայերին ուղղված 2-րդ քայլը»,-հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի էլ-կայքը:
Աղբյուրի համաձայն` օրակարգ է եկել 1915-ին տեղահանված ու սպանված օսմանցի հայերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիության անձնագիր տալու և նրանց քաղաքացիական իրավունքը ճանաչելու հարցը:
Նման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Անկարայի «Մտքի ազատություն» նախաձեռնող խումբը: Այժմ այդ առաջարկը փոխանցվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ ողջունել են նման նախաձեռնությունը: