Իրավունք 19:28 25/04/2014

Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի

Լրագրող Ռաուֆ Միրկադիրովի` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո տեղի ունեցած ձերբակալությունը Ադրբեջանում այդ երկու երկրների համաձայնեցված գործողության տարրեր է պարունակում, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին ասվում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:

«Human Rights Watch»-ը գտնում է, որ առանց փաստաբանին հանդիպելու հնարավորության լրագրողին Ադրբեջան արտաքսելով` Թուրքիան խախտել է իր միջազգային պարտավորությունները:

«Human Rights Watch»-ի տնօրենի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Ռեյչել Դենբերը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր համաձայնեցված գործողությունները պետք է մանրակրկիտ կերպով ստուգվեն: «Միրկադիրովը պետք է ազատ արձակվի մինչ իր գործի անկախ քննությունը»,- ասել է նա:

Ըստ Դենբերի` թուրքական իշխանությունները առանց որևէ հիմքերի կալանավորել են լրագրողին և անօրինական կերպով նրան վերադարձրել են Ադրբեջան:

«Օրենքի նման կոպիտ խախտումը պետք է հետաքննվի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:

Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ Միրկադիրովը քաղաքական հոդվածներ էր գրում և հաճախ քննադատել է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը, հատկապես մարդու իրավունքների խախտումները: Բացի այդ, նա մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվող «ժողովրդական դիվանագիտության» նախաձեռնություններին:

Միրկադիրովի ձերբակալությունը տեղի է ունեցել Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Ըստ «Human Rights Watch»-ի` 2001թ.-ին Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց ի վեր Ադրբեջանը խախտել է անդամակցության շրջանակներում ստանձնած բազմաթիվ պարտավորություններ:

Միայն անցյալ տարի Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով ձերբակալել են տասնյակ քաղաքական ակտիվիստների, բլոգերների և կառավարության այլ քննադատների: Առնվազն ինը լրագրող և չորս Facebook-յան ակտիվիստ ճաղերի հետևում են գտնվում:

«Միրկադիրովի ձերբակալության համատեքստը և ժամանակահատվածը հիմքեր են տալիս կարծելու, որ նրա դեմ գործ է հարուցվել քաղաքական դրդապատճառներով: Այն նպատակաուղղված է պատժելու Միրկադիրովին իր կարծիքը արտահայտելու համար, ինչպես նաև նախազգուշացնելու մնացած այլախոհներին»,- ընգծել է Դենբերը:

Ամփոփելով` նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է կոչ անեն Ադրբեջանին ազատ արձակել Միրկադիրովին և կատարել իր միջազգային պարտավորությունները:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես իր մտահոգությունն է հայտնել լրագրողի արտաքսման և լրտեսության մեղադրանքի հետ կապված:

«Թուրքիայի` Ռաուֆ Միրկադիրովին արտաքսելու որոշումը և Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բաքու այցելությունից անմիջապես հետո նրա անհապաղ ձերբակալությունը Ադրբեջանում շատ կասկածելի է: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները պարտավոր են ապահովել Միրկադիրովի անվտանգությունը, իսկ նրա դեմ հարուցված մեղադրանքները պետք է չեղյալ համարվեն»,- նշել է «Freedom House» տնօրեն Դևիդ Կրամերը:

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Փսակին նույնպես խոսել է Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է գործընթացին: «Մենք մտահոգված ենք այն տեղեկատվությամբ, որ նրա դեմ հարուցված մեղադրանքները կարող են պայմանավորված լինել Միրկադիրովի` Ադրբեջանի կառավարությանը քննադատելու, ինչպես նաև տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված «ժողովրդական դիվանագիտության» նախաձեռնություններին մասնակցելուփաստով »,- ասել է Փսակին:

Նշենք, որ «Զերկալո» ադրբեջանական թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 18-ին Անկարայում, ըստ ոստիկանության` փաստաթղթերի ժամկետանց լինելու պատճառով: Ապրիլի 19-ին Միրկադիրովին արտաքսել են Ադրբեջան, որտեղ նա անմիջապես ձերբակալվել է և նախնական կալանքի տակ առնվել պետական դավաճանության կասկածանքով: Ապրիլի 21-ին Բաքվի դատարանը նրան երեք ամսվա նախնական կալանք է տվել: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ. մասնավորապես, նրան մեղադրում են երեք տարբեր վայրերում 2008-ից 2009 թվականներին Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք համարվող ռազմական տեղեկատվության տրամադրման մեջ, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերի մասին:

Նախորդիվ`

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված են ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի ձերբակալությամբ

Անսպասելի էր, որ իմ անունը կապվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքի հետ. Բաղդասարյանը` ադրբեջանցի լրագրողի կալանքի մասին

Ադրբեջանում ձերբակալված լրագրող Միրկադիրովը հերքում է պետական դավաճանության մեջ իրեն առաջադրած մեղադրանքները
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}