Վարչապետը մասնակցում է քառյակի նիստին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ անսպասելի գնացել է Ազգային ժողով և այս պահին մասնակցում է քառյակի նիստին: Նիստն այս անգամ անցկացվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում: Այդ մասին փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Վարչապետի հետ միասին քառյակի նիստին մասնակցում են նաև փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Քառյակը` «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ և Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունները, այս հանդիպմամբ փորձում է հստակեցնել ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ նիստում իր անելիքները: