«Բայց այդպիսի բան կա՞, ես տեղյակ չեմ». Հովիկ Աբրահամյանը՝ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ նշանակելու մասին
«Ինձ համար կարևորն այն է, որ պրոֆեսիոնալ լինի: Լավ չի աշխատի՝ մեկ ամիս հետո կփոխենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով կառավարության ձևավորման վերաբերյալ հարցին:
Նշենք, որ այսօր կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որին կհաջորդի ընդլայնված կազմով խորհրդի նիստ: ՀՀԿ ԳՄ նիստում կհրապարակվեն ԱԺ նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների անունները:
Պատասխանելով այն հարցին, թե կգտնվի՞ ձեզ արժանի փոխարինող (նկատի ունենալով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում), Հ. Աբրահամյանն ասաց, որ այսօր նախագահն առաջարկելու է, իրենք քվեարկելու են: Ինչպե՞ս եք վերաբերում Գալուստ Սահակյանի թեկնածությանը հարցին, վարչապետն ասաց. «Բայց այդպիսի բան կա՞, ես տեղյակ չեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան