ՕԵԿ-ի համար համագործակցությունը կառուցվելու է «լավին` լավ, վատին` վատ» սկզբունքի վրա. Մ.Շահգելդյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը արդեն հայտարարել է, որ այսուհետ գործում է որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, և մենք շարունակելու ենք մեր գործունեությունը կառուցել մարդակենտրոն քաղաքականության վրա: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Հաշվի առնելով ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը` ՕԵԿ-ն ընդլայնելու է պայքարը առկա բացասական երևույթների դեմ: Միաժամանակ կարևորելու ենք, որպեսզի բարեփոխումները միտված լինեն իրենց նպատակին և ծառայեն քաղաքացուն և ոչ թե լինեն զուտ բարեփոխումներ հանուն բարեփոխումների. դրանք ոչ մեկին պետք չեն»,- հայտարարեց այլևս ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով` կուսակցության հետագա գործունեությունը հիմնված կլինի իրենց ծրագրերի, ապագայի վերաբերյալ իրենց տեսլականի վրա:
«Ինչպես և հայտարարել էինք` չենք գալիս ինչ-որ մեկի տեղը գրավելու: Համագործակցությունը քաղաքական ոլորտում պատկերացնում ենք` «լավին լավ, վատին` վատ սկզբունքով» և ոչ թե կենտրոնանալով իշխանություն, թե ընդդիմություն: Մեզ համար կարևոր չէ, թե ով է ծրագրի հեղինակը, կարևորը դրա գաղափարն է, որը միտված կլինի ստեղծված ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելուն»,- հավելեց Մ.Շահգելդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները