Խրիստենկո. Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը
Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև 2014թ.-ի հունիսի 1-ը: «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Նա հայտնել է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը պետք է պատրաստ լինի և քննարկվի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների կողմից Աստանայում մայիսի 29-ին տեղի ունենալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:
Խրիստենկոյի խոսքով՝ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը հավանության են արժանացրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը: Մասնավորապես, «ճանապարհային քարտեզի 126 կետերից 111-ը կատարվել են, իսկ մնացած 15 կետերը, ըստ Խրիստենկոյի, կներառվեն ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները