Տնտեսություն 16:44 02/05/2014

Եվրասիական միության ստեղծման գինն ու Հայաստանը

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին: Այս մասին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Մաքսային միության գլխավոր ինստիտուտի նիստին իր բացման խոսքում դիմելով Բելառուսի և Ղազախստանի նախագահներին, Պուտինը կարևորել է Մաքսային միությունից անցումը ինտեգրման ավելի բարձր մակարդակի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը: Միաժամանակ նա ընդունել է, որ եվրասիական ինտեգրման խորացման հարցում պետությունների միջև կան որոշակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել և գտնել փոխզիջումներ: 

Եվրասիական միության ստեղծման գինը

Չնայած Պուտինի հստակ հայտարարությանը, որ մայիսի վերջին ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ունեն վերապահումներ: Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական միության ստեղծման հարցում որդեգրել է կտրուկ դիրքորոշում՝ պահանջելով վերացնել տնտեսական և առևտրային բոլոր խոչընդոտները:

Խնդիրը վերաբերում է Բելառուսից դեպի արտաքին շուկա արտահանվող ռուսական նավթի և նավթամթերքների մաքսազերծմանը: Բելառուսը Ռուսաստանից նավթ և նավթամթերքները ներկրում է ռուսական ներքին շուկայի գներով, սակայն վերամշակելուց հետո Մաքսային միության տարածքից արտահանելու համար Ռուսաստանին վճարում մաքսատուրք: Բելառուսի նախագահը պահանջում է ամբողջությամբ վերացնել այդ մաքսային խոչընդոտները, ինչից հետո նոր ձևավորել Եվրասիական տնտեսական միություն:

«Եթե կողմերը պատրաստ չեն իրականացնել պայմանավորվածությունները, ապա Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պետք է խոսել տաս տարի հետո: Մինչև 2025թ.-ը պայմանավորվածություններն իրականացնելու նոր առաջարկությունները նվազագույնը տարօրինակ են: Եթե մենք պատրաստ չենք քայլեր ձեռնարկել հիմա, ապա պետք է բացահայտ դա խոստովանել»,- նշել է Լուկաշենկոն

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարևորում է էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Այդ պարագայում Ղազախստանը կկարողանա իր գազն առանց խոչընդոտների, այսինքն՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներով և միևնույն սակագներով արտահանել Եվրոպա: 

«Եվրասիացի» գործընկերների այս պահանջների իրականացումը, ըստ փորձագետների, կարճաժամկետ կտրվածքով կարող է միայն վնասել Ռուսաստանի տնտեսությանը: Ընդհանրապես ռուսական նավթի և նավթամթերքների արտահանման մաքսատուրքի վերացման դեպքում Ռուսաստանը տարեկան կկորցնի 33 մլրդ ԱՄՆ դոլար: Բելառուսը տարեկան Ռուսաստանին վճարում է 4 մլրդ դոլար մաքսատուրք, հետևաբար մաքսատուրքի վերացման դեպքում այդ գումարը կմնա Բելառուսում, ինչին էլ ձգտում է հասնել Լուկաշենկոն:

Հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը շահեկան է միայն Բելառուսին և Ղազախստանին, բայց ոչ Ռուսաստանին: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը համոզել է Բելառուսին և Ղազախստանին հետաձգել ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը մինչև 2025թ., իսկ մինչ այդ անհրաժեշտ է ստորագրել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման պայմանագիրը, հատկապես երբ, փաստորեն, չկան այլ լուրջ հակասություններ կամ դեռևս դրանց մասին չի բարձրաձայնվում:

Նորաստեղծ միությունում խնդիրները կլուծվեն երկկողմ ձևաչափով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ մինչև 2025թ.-ը ընդհանուր շուկայի ձևավորումը նավթի, նավթամթերքների և գազի ոլորտում փոխգործակցությունը կկարգավորվի երկկողմ համաձայնությունների հիման վրա: 

Էներգետիկ ոլորտը ոչ միայն միջպետական, այլև գլոբալ մակարդակով լրջագույն խնդիր է: Օրինակ հենց Եվրամիությունը սկսել է ձևավորվել էներգետիկ խնդիրների լուծմամբ («Ածխի և պողպատի ընկերակցություն», 1951թ.), սակայն մինչ օրս ԵՄ-ում չի ձևավորվել ընդհանուր էներգետիկ շուկա: Այլ կերպ ասած՝ կան խնդիրներ, որոնք կարող են կարգավորվել միայն միջպետական երկկողմ ձևաչափով, և պետությունը այդ լիազորությունը չի ցանկանում փոխանցել վերազգային մարմիններին:

Էներգետիկան այդ ոլորտն է, քանի որ այն պետությունների համար ունի ռազմավարական նշանակություն: Եվրամիության պարագայում կես դարից ավել է անցել, սակայն դեռ չի ձևավորվել ընդհանուր էներգետիկ քաղաքականություն, և միայն նոր են հնչում հայտարարություններ ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու շուրջ: Օրերս այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

Նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միությունը, փաստորեն, զարգանում է այդ նույն տրամաբանությամբ: Խնդիրը սոսկ այն է, թե արդյո՞ք 2025թ.-ին Ռուսաստանը կզիջի այդ հարցում՝ տալով անդամ պետություններին նման լայն արտոնություններ: Տնտեսական միությունը, ընդհանուր շուկան, ուր գործում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժը, ինքնին դա է ենթադրում:

Ինչո՞ւ Հայաստանը չէր մասնակցում

Մաքսային միության գլխավոր մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում եղել է երկու օրակարգային հարց՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագիծը և Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացումը: 

Քանի որ «Եռյակը» քննարկելու էր ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման գործընթացը, կային ակնկալիքներ, որ Հայաստանը բարձր մակարդակով ներկա կլինի նիստին: Սակայն նիստի նախօրեին ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը  տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական համաժողովին Հայաստանի՝ բարձր մակարդակով մասնակցություն չի նախատեսվել:

Այս տեղեկությունը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց, ընդհուպ այնպիսի գնահատականների, որ Մաքսային միությունում անտեսում են Հայաստանին և հավասար գործընկեր չեն դիտարկում: Այդ ենթադրությունները պայմանավորված էին նրանով, որ ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, թե ապրիլի 29-ին կայանալիք նիստում ծրագրվում է հայկական պատվիրակության մասնակցությունը:

Նա ապրիլի 17-ին նշել էր, թե Հայաստանը ապրիլի 29-իՆ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրելու է Մաքսային միության անդամակցության փաստաթուղթը: Հաջորդ օրը, սակայն, նա հայտարարել էր, թե Հայաստանը կարող է և չստորագրել ՄՄ անդամակցության փաստաթուղթը, այլ միանգամից Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը:

Հետաքրքրական է նիստի նախօրեին Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունը, թե Հայաստանն ամբողջովին ավարտել է Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումները:  Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից արագ, որակով ու պրոֆեսիոնալ կատարված աշխատանքը Մաքսային միությանը միանալու ճանապարհին «ոչ միայն հարգանք, այլև ինչ-որ չափով հիացմունք է առաջացնում»:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի Հայաստանի չմասնակցելու պատճառը հասկանալի է դառնում, երբ տեղեկանում ենք նիստի օրակարգին: Օրակարգում Եվրասիական տնտեսական միության ստեղծման խնդիրն էր, որի շուրջ, ինչպես նշեցինք, կային որոշ հակասություններ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև: Այսինքն՝ կողմերը խնդիր ունեին նախ համաձայնության գալու եվրասիական ինտեգրման ապագայի շուրջ, ինչից հետո նոր կարող էր հստակ լինել այդ գործընթացին այլ պետությունների մասնակցության հարցը: Հավանաբար մինչև վերջին պահը նրանց միջև չի եղել վերջնական որոշում, և նիստն ամբողջությամբ նվիրվել է միության մասին պայմանագրի շուրջ համաձայնության գալուն:

Վիկտոր Խրիստենկոն նիստից հետո նախ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի շուրջ բոլոր հակասությունները հաղթահարվել են, իսկ պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման մայիսի 29-ին:  Ինչից հետո նոր նա անդրադարձել է Մաքսային միությանը միանալու խնդրին և ընդգծել, որ Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև 2014թ.-ի հունիսի 1-ը, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումից երեք օր անց:

Մաքսային միության անդամ երկրների ղեկավարներին ներկայացվել է Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը, ինչը նրանք դրական են գնահատել և հանձնարարել արդեն իսկ հայկական կողմի հետ պատրաստել անդամակցության մասին պայմանագիրը: Այլ կերպ ասած Հայաստանը նիստին մասնակցելու խնդիր չի ունեցել, քանի որ օրակարգային հարցերն այնպիսին էին, որ դրա անհրաժեշտությունը պարզապես չի եղել: 

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գլխավոր վերազգային մարմինն է: Խորհրդի կազմում են պետությունների և կառավարությունների ղեկավարները: Պետությունների ղեկավարների մակարդակով նիստ հրավիրվում է տարին մեկ անգամից ոչ պակաս, իսկ կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ տարին երկու անգամից ոչ պակաս: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն՝ կողմերից մեկի դեմ լինելու դեպքում որոշում չի ընդունվում: Ընդունված որոշումները ենթակա են պարտադիր կատարման անդամ բոլոր պետություններում:

Մաքսային միությունը, որը դեռ պետք է ընդլայնվի նոր անդամ պետություններով և վերածվի Եվրասիական տնտեսական միության, արդեն համարվում է աշխարհում ամենախոշոր ինտեգրացիոն միավորումներից մեկը: Այն միավորում է մոտ 170 մլն մարդ: Անդամ պետությունների ընդհանուր համախառն ներքին արդյունքը 2,7 տրիլիոն ԱՄՆ դոլար է: Վերջին տարիներին անդամ երեք պետությունների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը 23 մլրդ դոլարից աճել է 66 մլրդ դոլարի:

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}