ԻԻՀ ԱԳՆ. Իրանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են չափազանց լավ վիճակում
«Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թեհրան կատարած այցին, մասնավորապես նշել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են չափազանց լավ վիճակում: Երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում: Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են. Նախարարի այցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց նախապատրաստել հայ-իրանական միջակառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները»:
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Թեհրան էր մեկնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը առանձին հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Նալբանդյանը Հասան Ռոհանիին էր հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար
Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում