«Շերիֆը» վայր դրեց մանդատը
«Իհարկե ճիշտ կլինի, որ պարոն Գրիգորյանն ինքն անձամբ անդրադառնա այդ հարցին, բայց կարող եմ ասել, որ նա որոշակի առողջական խնդիրներ ունի, ինչն արտերկրում երկարատև գտնվել է պահանջում, այդ իսկ պատճառով պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել»,-Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ական Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել և որն է դրա պատճառը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կփոխարինի խմբակցությունում Գ.Գրիգորյանին, Ն.Զոհրաբյանն ասաց, որ այս պահին կդժվարանա պատասխանել:
Նշենք, որ ըստ armlur.am-ի տեղեկությունների` Գրիգոր Գրիգորյանին կփոխարինի Հրազդանի հացի գործարանի տնօրենի որդին՝ Տիգրան Ներսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան