Բուդաղյանը կպայքարի Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար
Հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետն այսօր ավարտվում է և կսկսվի նրանց գրանցման ժամակահատվածը: Գրանցման ժամկետը ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, կավարտվի մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ին և կավարտվի հունիսի 6-ին:
Այս պահին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները 4-ն են` ինքնաառաջադրված անկուսակցականներ Հրայր Յոլյանը և Տիգրան Կարապետյանը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության անդամներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինին քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, որը 14 տարի ղեկավարել է քաղաքը, դեռևս չի առաջադրվել:
Արա Բուդաղյանը 2013-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է: 2010 թվականին այս քաղաքում կայացած ընտրություններում առաջադրվել էր Ավետիք Բուդաղյանը և գործող քաղաքապետի միակ մրցակիցն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները