Հ.Հակոբյան. Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կա, հետո ինչ կլինի չգիտեմ
ԱԺ արտահերթ նիստի օրակարգի «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ կուտակայինին ՀՅԴ-ն դեմ չի եղել, այլ դեմ է եղել պարտադիրին: Իսկ այն ուժերը, որոնք ժամանակին իշխանություն են եղել, այսօր դեմ են օրենքին` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:
Իր ելույթում Հ.Հակոբյանը նշեց, որ այսօր քննարկվում է ոչ թե միայն այսօրվա, այլ 50, 100 տարվա իրողությունը: Նշեց նաև, որ պատգամավորներին բաժավել է օրենքի նախագիծը, իսկ ինչ վերաբերում է պարտադիր բաղադրիչի շուրջ աղմուկին, ապա. «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կա, հետո ինչ կլինի չգիտեմ, բայց օրենքում այդ բառը կա: Քաղաքացին ինքը պետք է որոշի»:
Մատնանշեց նաև երկու խնդիր. նախ, քաղաքական գնահատականը նա է, որ բարեփոխումը շարունակվում է օրենքով, հաշվի առնելով ՍԴ որոշումը, իսկ գումարների հետագա ճակատագրի վերաբերյալ էլ ասաց. «Օրենքի նախագծից հետո մենք ունենալու ենք հետևյալ իրավիճակը. այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են այս նոր օրենքի համաձայն դիմում են գրվում, նրանց գումարները չեն հաշվարկվում ու չեն փոխանցվում, բայց կառավարությունը փոխանցելու է: Կառավարությունն իր գործառույթն անելու է և ամեն մասնակցի համար անհատական հաշվին հատկացումներ կանի մինչև ՍԴ որոշման վերջնական եզրակացությունը: Ինչ վերաբերում է այն գործատուներին, որոնք հաշվարկն արել էին, բայց գումարները չէին փոխանցել, աշխատողների դիմում գրելուց հետո կարող են այդ գումարները վերադարձնել աշխատողներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան