«Կուտակայինն» ընդունվեց
Քիչ առաջ ԱԺ-ն 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
«Առաջին հայացքից մենք հետաձգում ենք պրոբլեմը, բայց ստեղծում ենք նորը: Վեց ամիս հետո սա ձնագնդիի նման հավաքվելու է, այս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պետք է բյուջեից 21 միլիարդ հանվի, ո՞ւր է հասնելու տնտեսությունը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ձեռնպահ է քվեարկելու:
Ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեց նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որն, ի դեպ, երեկ դեռ կողմ քվեարկելու տրամադրություն ուներ: Իսկ ահա «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ պետք չէ կրքեր հասունացնել, այն էլ վերջին պահին և հարցը դրեց քվեարկության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան