ԲՀԿ-ն հնարավորություն է տալիս կառավարությանը` դեմ չեն քվեարկի «Կուտակային»-ին
«ԲՀԿ-ն երեկ քննարկել է հարցը, հանդիպել փորձագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, նաև «Դ!եմ եմ»-ի անդամներին: Ու թեև այս օրինագիծը կես քայլ առաջ է ու որոշակիորեն մեղմում է լարվածությունը, բայց թերի է ու չի լուծում բոլոր խնդիրները: ԲՀԿ-ն ունի հարցեր, որոնք մնում են բաց, հետևաբար, մենք չենք կարող կողմ քվերակել»,- ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս սակայն նշեց, որ ԲՀԿ-ն դեմ չի քվեարկի` այդպիսով հնարավորություն տալով կառավարությանը լուծելու հետագա խնդիրները:
Ինչ վերաբերում է քառյակի ձևաչափին, ապա Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ եթե ԱԺ ոչ իշխանական ուժերը որոշում կայացնեն այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք անցկացնել, ապա ԲՀԿ-ն կմիանա այդ նախաձեռնությանը:
Նշենք, որ ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեցին նաև ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ դեմ` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ զարմացավ, թե ինչու է քառյակը նման դիրքորոշում որդեգրել:
«Ես զարմանում եմ` ինչո՞ւ եք դեմ ու ձեռնպահ քվեարկում: Նոր օրենքով պարտադիր բաղադրիչը փաստացի վերածվում է կամավորի, գործատուներն ազատվում են տույժերից ու տուգանքներից, ինչի՞ն եք դեմ, ինչի՞ն եք ձեռնպահ…. Չեմ հասկանում»,- հայտարարեց նա:
Նախորդող հրապարակում`
«Կուտակայինն» ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան