Արմեն Աշոտյանը` ԵՄ հետ հարաբերությունների մասին
Եվրոպայի վերնախավը հասկացել է, որ ՌԴ-ի հետ հակադրության ճանապարհով զարգացող և խաղաղ եվրոպական տարածք կառուցել հնարավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` «Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փախհարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ» ծրագրի իրականացման ընթացքին նվիրված համաժողովին:
Նա ցավ հայտնեց, որ դա հասկանալու համար անհրաժեշտ էր անցնել ուկրաինական ողբերգությունների միջով:
«Ֆրանսիայի քաղաքական վերնախավն ու հասարակությունը Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործընկերն են Եվրոպական միության հետ սերտացման ճանապարհին»,- հավելեց Աշոտյանը` անդրադառնալով նախօրեին Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, թե ԵՄ-ն Հայաստանի համար ասոցացման նոր մոդել պետք է գտնի:
Այս հայտարարության համատեքստում ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց Հայաստանի իշխող վերնախավի` հարաբերությունները «և-և» բանաձևով ձևավորելու դիրքորոշման մասին, և ասաց. «Եվրոպայի բազմաթիվ մեծ սիրահարներ մեղադրում էին, որ իրավիճակն իրատեսորեն չի գնահատվում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում հայտարարել էր, որ ցանկանում է` Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա շահերին է համընկնում:
Նախորդող հրապարակումներ`
Ֆրանսուա Օլանդ. Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ
Սերժ Սարգսյան. Ցանկալի կլինի, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին