«The Guardian». Արդյո՞ք Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետից հետո Էրդողանը կգոյատևի
«The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած աղետին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Թուրքիայի վարչապետի դիրքերը Սոմայի աղետի հետևանքով սասանվեցին: Էրդողանը, դիմելով զոհերի հարազատներին, նշել էր, որ նման միջադեպերը սովորական են` փորձելով նման կերպ խուսափել պատասխանտվությունից: Տեղեկություններ էին շրջանառվում, որ կառավարությունը արհամարհել է ավելի վաղ ածխահանքի անվտանգության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների կողմից արտահայտված անհանգստությունները:
Էրդողանի` միջադեպի վայր մեկնելու և բողոքի ակցիայի ժամանակ նրա կողմից մի երիտասարդի բռունցքով հարվածելու, ինչպես նաև նրան ուղեկցող խորհրդականի կողմից էլ մի այլ երիտասարդի ոտքով հարվածելու դեպքերն խիստ բացասաբար ընդունվեցին հանրության կողմից:
Զայրացած ամբոխից վախեցած Էրդողանը ստպված էր պատսպարվել մոտակա խանութում:
Ամբողջ երկրով մեկ փողոց դուրս եկած քաղաքացիները վանկարկում էին «Սոման սովորական միջադեպ չէ, այլ իրական կոտորած»: Նրանք նաև պահանջել էին էներգետիկայի նախարարի և Էրդողանի հրաժարականները:
Իր հերթին կառավարող «Արդարություն և Զարգացում» կուսակցության ներկայացուցիչները շարունակ պնդում են, որ աղետի մեջ Էրդողանն իր մեղքի բաժինը չունի»:
Այնուամենայնիվ Էրդողանի պաշտպանությանն ուղղված արշավը դժվար թե ձախողվի, քանի որ նա դեռևս վայելում է բնակչության գրեթե կեսի մոլեռանդ աջակցությունը»:
Նշենք, որ Սոմայի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը, պաշտոնական տվյալներով հասել է 287-ի: Ոչ պաշտոնական տվյալներով` զոհվել է 350 մարդ: Աղետի պատճառով Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Նախորդող հրապարակումներ`
Էրդողանը բռունցքով հարվածել է ցուցարարի (տեսանյութ)
«Թուրքիայում ածխահանքի վթարի զոհերը կփրկվեին, եթե հանքահորերում ապաստարաններ լինեին»
Թուրքիան սգի մեջ է. զոհերի թիվը հասավ 284-ի
Թուրքիայի վարչապետի խորհրդականը ոտքով հարվածում է գետնին ընկած ցուցարարին (լուսանկարներ)