Լեհաստանի դեսպան. Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ
«Իմ երկիրը, նախքան Արևելյան գործընկերության գաղափարի իրականացումը հայտարարել էր, որ ցանկանում է հնարավորություն ստեղծել, որ Եվրամիության հարևանները կարողանան սերտորեն համագործակցել ԵՄ հետ: Ուղղակի պետք է հասկանանք ու հստակեցնենք ի՞նչ է պետք Հայաստանին և Եվրամիությանը` ընդամենը փաստաթո՞ւղթ, թե դրա պարունակությունն ու ասոցացումը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններին:
Դեսպանի խոսքով, Հայաստանի իշխանություններն ասում են, որ իրենք սերտորեն համագործակցելու են այն ոլորտներում, որոնց դրույթները չեն հակասում Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը. «Մենք նույնպես կողմ ենք այդ դիրքորոշմանը, պարզապես խնդիրը նրանում է, որ Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ և կոնկրետ այս պահին նա չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է սերտորեն համագործակցել, և որ կետերն են իր համար ընդունելի»:
Ինչ վերաբերում է Լեհաստանի ԵՄ-ին անդամակցելու 10-ամյակին, ապա պաշտոնյան ընդգծեց, որ անցած այդ տարիները գնահատում է, որպես դրական զարգացման տարիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները