Արցախում համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով ու սուլոցներով
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի 17-ին այցելել են Քարվաճառ, որից հետո ուղղություն են վերցրել դեպի Քաշաթաղի շրջան: Բերձորում միջնորդների ճանապարհը փակել են շրջանի երիտասարդները` «Հարգեք մեր իրավունքները», «Հարգեք ժողովրդավարական սկզբունքները», «Դատապարտեք ագրեսորին», «Դու պատասխանատու ես» և նման այլ պաստառներով, փոխանցում է karabakh-life.am-ը:
Երիտասարդները պահանջել են, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դուրս գա մեքենայից և պատասխանի իրենց հարցերին: Չնայած Ուորլիքը տեղի է տվել և դուրս եկել հանդիպման, այնուհանդերձ, ոչ մի հարցի հստակ պատասխան չի տվել: Իսկ հարցերը հիմնականում ինքնորշման իրավունքը ամերիկացի համանախագահի կողից անտեսելու և արցախցիների համար անընդունելի 6 կետերի մասին նրա հայտարարությանն էին վերաբերում: Համախագահները սուլոցների ներքո ուղղություն վերցրերին դեպի շրջվարչակազմի շենք, որտեղ հանդիպեցին Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանին:
Ըստ աղբյուրի, ՄԽ համանախագահներն իրենց զարմանքն են հայտնել վարչակազմի ղեկավարին երիտասարդների պահվածքի վերաբերյալ, ինչը սակայն Ս. Խաչատրյանը բնական է համարել: «Դա բնական արձագանք է երիտասարդության կողմից ի պատասխան ձեր հայտարարությանը: Դուք խոսում եք տարածքային ամբողջականության մասին ազատագրված տարածքները անվանում «գրավյալ» ու խոսում նաև այդ տարածքների վերադարռի մասին, ինչն անընդունելի է անկախ Արցախում ծնված-մեծացած սերնդի համար», ասել է վարչակազմի ղեկավարը համանախագահներին:
Մայիսի 17-ի երեկոյան Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է պատասխանեին լրագրողների հարցերին, սակայն ճեպազրույցը հետաձգվել է: