Էդ օֆշորը կա՞ր, թե՞ չկար. Աբրահամյանը` նախկին վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մասին (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելուց հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանի հարցերին պատասխանելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ «Հետք»-ում հրապարակված օֆշորային սկանդալին և հայտարարեց. «Նույն «Հետք»-ը խոսում էր նախկին վարչապետի օֆշորի մասին բա մի հիմնավորում չունեցավ, մի իրավական հետևանք չունեցանք, մի կարծիք չեղավ, որ իրոք …ես էլ չգիտեմ` էդ օֆշորը կա՞ր, թե՞ չկար»:
Այնուամենյանիվ, Աբրահամյանը հայտարարեց, որ ի հեճուկս ընդդիմության իրենք աշխատելու են «լավ բան անել այս երկրի համար, այս ժողովրդի համար»:
«Աշխատելու ենք վատ բաներ չանել, միայն լավ բաներ անել», -պնդեց Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները