Հին ու նոր կառավարական ծրագրերից Ա. Մարտիրոսյանը գտավ միակ դրականը
Ըստ էության` կառավարության ծրագիրն էական չէ, որովհետև մինչ հիմա ոչ ոք կառավարության ծրագրին համապատասխան չի շարժվել,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով ԱԺ ներկայացված կառավարության ծրագրին և վարչապետի որակմանը, թե` այս ծրագիրն իրատեսական է և խստապահանջ:
Արմեն Մարտիրոսյանը բնական համարեց այն, ինչ սովորաբար գրվում է ծրագրում` մինչ հիմա ոչ մի կառավարության ծրագրում չի գրվել, որ կոռուպցիա է լինելու, ընտրություններ են կեղծվելու, մարդու իրավունքներ են խախտվելու, իշխանությունը և բիզնեսն իրար հետ շատ ավելի միահյուսվելու են, սակայն նման երևույթներն ակնհայտ էին: Ըստ նրա` ավելի իրատեսական կլիներ, եթե նախանշվեր մեկ տոկոս տնտեսական աճ, չնայած Հայաստանին այսօր պետք է առնվազն տասը տոկոս տնտեսական աճ:
Panorama.am-ի խնդրանքով Արմեն Մարտիրոսյանը զուգահեռներ անցկացրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծրագրային հայտարարությունների միջև: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարության առաջին իսկ օրից հայտարարել էր, որ պայքարելու է օլիգոպոլիաների դեմ, և վերջերս Հովիկ Աբրահամյանը ևս հայտարարեց, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների չարաշահումների դեմ է պայքարելու:
Հարցին, թե` ինչը կփոխվի, թե փոփոխություններին կխանգարի քաղաքական թիմը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ միայն, որ նույն քաղաքական թիմից է, դրա համար չի կարող, այլ նաև Հովիկ Աբրահամյանը հենց օլիգարխ է, որովհետև իշխանությունը և բիզնեսը միահյուսված է, և պատճառներից մեկը դա է, որ որևէ դրական բան ակնկալել չի կարելի»:
Ամեն դեպքում, զուգահեռներ անցկացնելով այդ երկու հայտարարությունների միջև` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի` Տիգրան Սարգսյանն օլիգարխ չէր, բիզնես դաշտի ներկայացուցիչ չէր:
Մարտիրոսյանի գնահատմամբ ընդհանրապես` կառավարությունն օլիգարխիկ է, և «Ժառանգության» փոխնախագահը նրա հետագա գործունեության հետ կապված դրական ակնկալիքներ չունի:
Նախորդող հրապարակումներ`
Կառավարության ծրագիրը իրատեսական է, խստապահանջ և ականջալուր. Վարչապետ
Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում լուրջ եմ տրամադրված. Վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ. Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվելու դեպքում նախագահը որոշում կկայացնի
Էդ օֆշորը կա՞ր, թե՞ չկար. Աբրահամյանը` նախկին վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մասին (տեսանյութ)
Վարչապետի ելույթն Ազգային ժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները