Վարչապետ. Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվելու դեպքում նախագահը որոշում կկայացնի
«Համոզված եմ, որ եթե Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն, նախագահը որոշում կկայացանի, քանի որ դա նախագահի լիազորությունների շրջանակում է»,- Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանի հարցին՝ ինչո՞ւ կառավարության ծրագրում հայ-թուրքական արձանագրությունների մասին ոչ մի խոսք չկա, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագումը ճիշտ էր այն առումով, որ վավերացնելու դեպքում Հայաստանը Թուրքիայով կարող էր դուրս գալ Եվրոպա. «Պատմությունն ապացուցում է, որ Թուրքիայի հետ զգույշ և զգոն պետք է լինենք: Մեր ակնկալիքներն այս պարագայում չեն ավարտվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները