Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում լուրջ եմ տրամադրված. Վարչապետ (տեսանյութ)
Մայիսի 17-ից մինչ հիմա, երբ Վրաստանում տեղի ունեցած փլուզման հետևանքով գազի մատակարարումը Ռուսաստանից Հայաստան դադարեցվել է, Իրանից գազի ներմուծման աճ է գրանցվել` օրական 2 մլն խորանարդ մետր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցերին:
«Ընդհանրապես, Իրանի հետ ես լուրջ տրամադրված եմ մեր հարաբերությունները խորացնել և այն ծրագրերն ու պայմանավորվածությունները, որ եղել են մեր երկու կառավարությունների միջև ես ամեն ինչ անելու եմ, որ դրանք դառնան իրականություն ժամանակի ընթացքում», -հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները