Օտտո Լյուխտերհանդտ. Ուժի չկիրառման նոր համաձայնագիր է հարկավոր

Թեև Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններն ավարտվել են 1994-ի հրադադարի ստորագրմամբ, Ադրբեջանը շարունակաբար և հրապարակայնորեն սպառնում է, որ եթե հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով, նա ուժ կկիրառի Լեռնային Ղարաբաղի հարցը «լուծելու» համար:

Սա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, և այս նպատակի համար Ադրբեջանը շարունակում է կուտակել մեծ քանակով ռազմատեխնիկա (Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն վաղուց արդեն գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն): Ադրբեջանը նաև մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հրադադարի հաստատման մեխանիզմները, ինչպիսին է օրինակ դիպուկահարների դուրսբերումը շփման գծից, որտեղ հրաձգությունների արդյունքում ամեն տարի բազմաթիվ զոհեր են գրանցվում:
Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքները, ինչպես նաև հրադադարի խախտումները` ամեն անգամ վերահաստատելով, որ հակամարտության խաղաղ լուծմանը այլընտրանք լինել չի կարող:

Ադրբեջանը սակայն մենկաբանում է իր այս ռազմատենչ դիրքորոշումը` պնդելով, որ նա ունի միջազգային իրավունքով ամրագրված ուժի կիրառման իրավունք իր տարածքները ետ վերադարձնելու համար: Այս մասին հայտարարել են ո՛չ միայն Ադրբեջանի նախագահն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները, այլ այս դրույթը նաև ներառված է վերջերս հաստատված Ադրբեջանի ռազմական դոկտրինում, որում ասվում է. «Քանի որ Հայաստանի Հանրապետությունը շարունակ օկուպացիայի մեջ է պահում Ադրբեջանի տարածքների մի մասը...Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում, միջազգային իրավունքի համաձայն, գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում ուժի կիրառումը, իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

Ադրբեջանը նաև մեկնաբանում է իր հրաժարումը հրադադարի հաստատմանն ուղղված միջոցներից: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ասել էր` «եթե այդ մեխանիզմները աշխատեն, դա կնշանակի ստատուս քվոյի ամրապնդում, ինչը անընդունելի է Ադրբեջանի համար»: 

Հետևաբար անհրաժեշտ է գնահատական տալ Ադրբեջանի այս դիրքորոշման իրավական ասպեկտին, ինչը հավուր պատշաճի չի արվել միջազգային հանրության կողմից: Այս առումով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Համբուրգի Համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտի «Սովորելով Վրաստանից. ուժի չկիրառման համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի համար» վերնագրով հոդվածը, որը լույս է տեսել Մ. Կամբեքի և Ս. Ղազարյանի խմբագրած «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը» (Eueope’s Next Avoidable War) գրքում:

Հոդվածը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի պարագայում ուժի կիրառման իրավական ասպեկտները և եզրակացնում է, որ Ադրբեջանի` ուժի կիրառման պաշտոնական դիրքորոշումը հակասում է միջազգային իրավունքին:

Նաև, համեմատականներ անցկացնելով 2008թ.-ի Վրացական պատերազմին նախորդած ժամանակաշրջանի և Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող ներկայիս իրավիճակի միջև, հեղինակը խորհուրդ է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջև անհապաղ կնքվի ուժի չկիրառման համաձայնագիր` նմանատիպ պատերազմական սցենարից խուսափելու համար:

Այսպիսով, Ադրբեջանը պնդում է, որ ունի ուժի կիրառման իրավունք որպես ինքնապաշտպանության միջոց` իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ադրբեջանը մասնավորապես հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ գլուխ VII, հոդված 51, որն ամրագրում է անհատական կամ հավաքական պաշտպանության իրավունքը: Սակայն, ըստ պրոֆեսոր Լյուխտերհանդտի Ադրբեջանը չի կարող հղում անել ինքնապաշտպանության իրավունքի վրա ներկայումս ուժի կիրառումն արդարացնելու համար: Նախ, Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պարտավորություն ունեն զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից , որը միջազգային իրավունքի անբեկանելի նորմ է (jus cogens) և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկը: Երկրորդ, Ադրբեջանը սխալ է մեջբերում ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 51-ում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքը:

Ճիշտ է, որ 51-րդ հոդվածը հանդիսանում է միակ բացառությունը ուժի չկիրառման սկզբունքից, սակայն այդ կետը իրավունք չի տալիս նոր պատերազմ սանձազերծել: 51-րդ հոդվածում մասնավորապես ասվում է, «Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ»:

Սա նշանակում է, ինչպես մեկնաբանում է Լյուխտերհանդտը, որ Ադրբեջանը կարող է հղում անել ինքնապաշտպանության նորմին միմիայն այն դեպքում, եթե իր դեմ իրականացվի «զինված հարձակում»: Սակայն սա այդ դեպքը չէ: Պատերազմն ավարտվել է 1994թ.-ին հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ և այդ ժամանակից ի վեր հայկական ուժերը զինված հարձակում չեն իրականացրել Ադրբեջանի դեմ: Հետևաբար Ադրբեջանը չի կարող դիմել ուժի կրառմանը որպես ինքնապաշտպանության միջոց, ինչպես դա նախատեսված է վերոնշյալ հոդվածով:

Ադրբեջանը նաև հիմնավորում է իր դիրքորոշումը հղում անելով «ագրեսիա» տերմինի ընդլայնված սահմանմանը, որն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշման մեջ. ըստ այդ սահմանման «զինված հարձակում»-ը կարող է նաև ներառել մի պետության կողմից մյուս պետության «տարածքի գրավումը»: Սակայն եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ այս սահմանումը վերաբերում է տվյալ դեպքին, ապա ինքնապաշտպանության իրավունքը միևնույն է չէր կարող արդարացնել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, քանի որ հակամարտության կողմերը հրադադարի պայմանագիր են ստորագրել Բիշկեկում 1994թ.-ին Ռուսաստանի միջնորդությամբ: Հրադադարի պայմանագիրը ստորագրելով Ադրբեջանը ստանձնել է իրավական պատասխանատվություն հրադադարի պահպանման համար, մի բան, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, ասում է դոկտոր Լյուխտերհանդտը և հիշեցնում, որ Բիշկեկի հրադադարի պայմանագիրն «ունի նույն իրավական ուժը, ինչ որ միջազգային պայմանագրերը» և, որն ամենակարևորն է, այն անժամկետ է և չի կարող համարվել ուժը կորցրած: Ըստ հակամարտության բոլոր կողմերի միջև ստորագրված համաձայնության` «Բիշկեկի պայմանագիրը և դրանից բխող պարտավորությունները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվել հակամարտության վերջնական լուծումն ամրագրող ավելի կարևոր քաղաքական համաձայնագիր»:
  
Բացի այդ, Ադրբեջանն ունի միջազգային իրավունքով ամրագրված պարտավորություն ձեռնպահ մնալու ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Այս պարտավորությունը վերաբերում է նաև միջազգային սահմանագծերին (դեմարկացիոն գծերին), ինչպիսին է հրադադարի գիծը: Դա սահամված է «Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ.-ի հռչակագրում», որը, ինչպես նշում է պրոֆեսորը, վերաբերում է նաև տվյալ հրադադարի պայմանագրին: Լյուխտերհանդտը մանրամասնում է. «Ո՞րն է Բիշկեկի հրադադարի պայմանագրի և Ադրբեջանի ինքնապաշտպանության իրավունքի միջև կապը: Ադրբեջանը պարտավոր է հարգել հրադադարը պայմանագրի ողջ տևողության ընթացքում, որը անժամկետ է: Ադրբեջանը համապատասխանաբար պարտավոր է զերծ մնալ ցանկացած տիպի ռազմական գործողություններ կամ քայլեր իրականացնելուց: Հետևաբար, որպես պետություն Ադրբեջանի ինքնապաշտպանության տեսական իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Ղարաբաղի պարագայում ստորադասվում է Բիշկեկի հրադադարի պայմանագրին և սահմանափակվում է Ադրբեջանի կողմից ստանձնած հրադադարի պահպանման և ռազմական գործողությունների չվերսկսման պարտավորություններով: Ադրբեջանը կարող է հղում անել ինքնապաշտպանության իրավունքին միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը հրադադարը խախտի լայնամաշտաբ հարձակմամբ և հրադադարի պայմանագիրը ուժը կորցնի նոր «զինված հարձակման» հետևանքով, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի կանոնոդրության 51-րդ հոդվածով»:

Լյուխտերհանդտը նաև նշում է, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող փոքր ընդհարումները սահմանագծի վրա բավարար չեն հրադադարի պայմանագիրը չեղյալ համարելու համար, քանի որ գոյություն չունի փաստարկված ապացույց, թե ո՛ր կողմն է առաջինը խախտել հրադադարը և քանի որ հրադադարի խախտման դեպքերը չեն կարող որակվել որպես «զինված հարձակում»: Հնարավոր է խոսել «զինված հարձակման» մասին այն պարագայում, երբ մի պետության կողմից մյուս պետության հանդեպ կիրառվում է ռազմական ուժ լայնածավալ և համակարգված ձևով, իսկ դա այդպես չէ տվյալ պարագայում:

Հետևաբար, եզրափակում է Լյուխտերհանդտը, «Ադրբեջանի այն քաղաքական դիրքորոշումը, ըստ որի հակամարտությունը կարող է լուծվել ուժի կիրառմամբ և Ադրբեջանի քաղաքական հայեցողությամբ, հակասում է միջազգային իրավունքին: Այս դիրքորոշումը հակասում է հրադադարի պայմանագրում ամրագրված ուժի չկիրառման և շփման գծի երկայնքով հրադադարի պահպանման պարտավորությանը… սա պետք է մեծապես մտահոգի ողջ միջազգային հանրությանը»:

Հեղինակը նաև նախազգուշացնում է այն վտանգի մասին, որն իրենից ներկայացնում է Ադբեջանի «անպատասխանատու ղեկավարությունը»: Այս առումով նա համեմատական եզրեր է անցկացնում Վրաստանում 2008թ.-ի պատերազմին նախորդող իրավիճակի հետ` հիշեցնելով, որ պատերազմից առաջ Վրաստանը վարում էր ճիշտ նույն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանն այսօր:

Չնայած այն փաստին, որ Վրաստանը, մի քանի պայմանագրերի համաձայն պարտավոր էր Հարավային Օսեթիայի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, Վրաստանի նախագահը բազմիցս հրապարակավ հայտարարում էր, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ուժ կիրառել` Հարավային Օսեթիայի հանդեպ իր գերիշխանությունը վերահաստատելու համար: Երբ Վրաստանը փաստացի դիմեց ուժի կիրառմանը, նա այդպիսով խախտեց իր կողմից ստանձնած ուժի չկիրառման միջազգային պարտավորությունը:

Ընդ որում, նախքան Վրաստանի կողմից ռազմական ագրեսիայի կիրառումը, Վրաստանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNOMIG) փորձում էր Սահակաշվիլիին համոզել, որպեսզի վերջինս ստորագրի ուժի չկիրառման մասին համաձայնագիր, որին սակայն Վրաստանի նախագահը այդպես էլ չհամաձայնեց: Եթե այս համաձայնագիրը ստորագրված լիներ, այն մեծապես կավելացներ նոր պատերազմ սկսելու խոչընդոտները: Լյուխտերհանդտը նաև խորհուրդ է տալիս այն երկրներին, որոնք գտնվում են 2008-ից առաջ Վրաստանի իրավիճակին նման իրավիճակում, որպեսզի նրանք դասեր քաղեն վրացական պատերազմի հետևանքներից:

Մեջբերելով Վրաստանի օրինակը՝ Լյուխտերհանդտը նաև հորդորում է միջազգային հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել իրավական և քաղաքական այն արգելքների ուժեղացման վրա, որոնք նախատեսված են միջազգային իրավունքի խախտումներն ու ուժի կիրառումը կանխարգելելու համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պարագային, ապա պրոֆեսորն առաջարկում է, որպեսզի կողմերի միջև կնքվի ուժի չկիրառման առանձին համաձայնագիր. նա առաջարկում է, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես գա հայկական կողմը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում միջազգային հանրության առաջին նպատակը պետք է լինի քաղաքական և դիվանագիտական ճնշումների միջոցով ստիպել բոլոր երեք կողմերին էլ կնքել ուժի չկիրառման էֆեկտիվ պայմանագիր: Այս խնդիրը մասնավորապես պետք է ստանձնեն Մինսկի խմբի համանախագահները»,- նշում է հեղինակը:

Լյուխտերհանդտի համոզմամբ ուժի չկիրառման այս պայմանագիրը պետք է ստորագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ տարվող հիմնական բանակցություններից անկախ, ինչը վստահության հիմնարար մակարդակ կհաստատի հակամարտող կողմերի միջև: Նա համոզված է, որ այսպիսի համաձայնագիրը կնպաստի միջազգային իրավունքի նորմերի կիրառմանը, ինչպես նաև կմեծացնի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում: 

Հեղինակ` Նվարդ Չալիկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:15
Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
Նորվեգիայի քաղաքացին, որբ ունի մի ընկերություն, որը, իբր, զբաղվում էր Լիբանանին փեյջեր մատակարարելով, անհետացել է նրանց պայթյուններից հետո։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
«Այսօր մեր հայրենիքում պայքարն այլընտրանք չունի»,-իր կոչում ասում է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:37
Սեպտեմբերի 20-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իտալիայում ջրհեղեղների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Ապենիններում մոլեգնում է «Բորիս» ցիկլոնը. իրավիճակը՝ Չեխիայում, Լեհաստանում, Ավստրիայում
Աղբյուր` Panorama.am
11:34
Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. Կան կալանավորվածներ
Սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՔՊ-ական պատգամավորի առանձնատան, ՔՊ-ի ու ՄԱԿ-ի գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է
Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ. փետրվարին...
Աղբյուր` Panorama.am
11:00
Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
«Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանը  ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,-գրել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը
Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ուկրաինայում ձմռանը հնարավոր է օրական մինչև 20 ժամ բջջային կապ չլինի
Ուկրաինայում այս ձմռանը հոսանքազրկման պատճառով բջջային կապը կարող է հասանելի լինել օրական ընդամենը չորսից վեց ժամ: Strana.ua-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան Աբրահամյան
ԱԽ քարտուղարը օրերս հայտարարել էր, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք...
Աղբյուր` Panorama.am
10:41
Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:35
Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտության  ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների ...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը շարունակություն կունենա
Այն կթողարկվի «Հարություն» ենթավերնագրով
Աղբյուր` Panorama.am
10:18
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված...
Աղբյուր` Panorama.am
09:53
Պլատինին առաջարկել է հեղափոխական փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոններում
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) նախագահի խորհրդական, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ և ֆրանսիացի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
09:50
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Տանից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են
Երևանում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին,  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին և նշանակումից մեկ տարի անց...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել անցած տարի Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու...
Աղբյուր` Panorama.am
08:49
Սեպտեմբերի 20-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կկարճի՞ Արագածոտնի մարզպետի և «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը
Մահացել է բանաստեղծ, արձակագիր,  մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ  Նիկոլայ Շահնազարյանը։ Նիկոլայ Շահնազարյանը  հեղինակ է...
Աղբյուր` Panorama.am
08:00
Դուք տաքսիստներին լսեք, տաքսիստներին
Կարո՞ղ է տաքսիստներ կան, որ հայերեն խոսող ադրբեջանցիներ են, լրտեսա-քարոզչական գործ են անում։ Տաքսիստը սկսեց խոսել, հենց նստեցի մեքենան։...
Աղբյուր` Panorama.am
23:09
Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , մենք նորից...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով
12:00 20/09/2024

Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}