Կառավարությունն ականջալուր է ողջամիտ առաջարկություններին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին. Շարմազանով
«Լավ ինչքա՞ն կարելի ա նույն բանն ասել: Եթե ձեզ թվում ա, որ նույն անհեթեթությունը քսան անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունը, հարգանքը ավելանում է, չարաչար սխալվում եք», -այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմելով հատկապես ընդդիմդիր պատգամավորներին, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, պոպուլիստական հայտարարություններով «ժողովրդի մատից փուշ չենք հանի», հետևաբար քննարկման միակ հարցը պետք է լինի կառավարության ծրագիրը:
«Կառավարությունը ականջալուր է ողջամիտ առաջարկությունենրին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նա ասաց նաև ուրախ է, որ ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր ԱԺ ամբիոնից կառուցողական առաջարկներ են անում: Իսկ նրանց, ովքեր վիրավորում են կառավարությանը, նրա անդամներին` դիմելով նկատեց, որ ԱԺ չեն եկել կռիվ անելու:
«Այս կառավարության ծրագիրն իրատեսական է, քանի որ չկա ոլորտ, որին չեն անդրադարձել: Ես այսօր սպասում էի, որ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն առաջարկություններ: Բայց մի մասն ասում է ինչ ուզում եք, արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, իսկ մյուս մասն էլ եկել Գյուլնազ տատի հեքիաթներն է պատմում: Է, մի համագործակցեք: Մեզ եք վատություն անում, թե ժողովրդին...ձեզ եք վատություն անում», -հայտարարեց Շարմազանովը:
Հարակից հրապարակում`
Գյուղացիները հողը մշակում են վարկերի տակ ընկնում, դուք մշակում եք` դոլարներ աշխատում, ձևը ասեք. Փաշինյանը` վարչապետին