Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան
«Ես որևէ խնդիր չունեմ պարոն Նազարյանի հետ, քանի որ, եթե այստեղ ներկա լիներ Էդվարդ Նալբանդյանը, ապա նա ևս այդ հարցերին չէր կարողանալու պատասխանել, որովհետև երեկ ինքը դեռևս չգիտեր Աստանայում Հայաստանին ինչ է սպասվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պետական բյուջեի քննարկումների ավարտին, որի ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ հստակ որևէ հարցի պատասխանել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և այդ կոնտեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասով:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ այս պահին դժվար թե մեկը կարողանա ասել, թե մինչև հունիսի 15-ի ժամկետն ինչ է ենթադրում իրենից Հայաստանի համար, բայց կարծիք հայտնեց, որ առաջիկա նիստի ժամանակ խորհրդարանը պետք է պահանջի, որպեսզի ինչ-որ մի ֆորմատով արտաքին գերատեսչության ղեկավարը գա խորհրդարան և այս հարցերի վերաբերյալ պատգամավորներին տա պարզաբանում և պատասխանի բոլոր այն հարցերին, որոնց պատասխանները այսօր չստացան:
«Ես այսօր հենց գրավոր կդիմեմ պարոն Նալբանդյանին` հրավիրելով առնվազն սկզբի համար մեր հանձնաժողով` պարզաբանումներ ստանալու համար: Բայց, կարծում եմ, որ սա մեկ հանձնաժողովի խնդիր չէ, պետք է ողջ խորհրդարանը իրազեկվի»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ն.Զոհրաբյանը շեշտեց` «Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին»:
«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի քաղաքական որևէ ուժ, որ այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում կդրսևորի»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ անշուշտ կա ինչ-որ խնդիր, որ երկու փոխարտգործնախարարներն այսօր ԱԺ-ում այդպես էլ հստակ բան չասացին:
Նախորդող հրապարակումներ`
Որտե՞ղ է Հայաստանի շահը, ընդհանրապես մենք շահեր ունենք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է. Ն.Զոհրաբյան
Ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը
Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը կաշխատի համընդհանուր և հասկանալի կանոններով
Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ»
Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախագծի կապակցությամբ
Նազարբաև. Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրում կա Հայաստանի միանալու մասին կետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան