Քառյակի հանդիպումը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական քառյակը այսօր ժամը 2-ից աշխատանքային հանդիպում է անցկացնում «Ժառանգություն» խմբակգությունում: Քիչ առաջ ԱԺ Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը դուրս եկան դռնփակ հանդիպումից` 20 րոպեից վերադառնալու խոստումով, քանի որ անհետաձգելի հանդիպում ունեին:
Հարցին, թե երբ կավարտվի քառյակի հանդիպումը և առհասարակ, ի՞նչ օրակարգային հարցեր են քննարկվում այսքան երկար ժամանակ, պատասխանեցին, որ դեռ մեկ ժամ ու ավելի հանդիպումը կշարունավի, իսկ քառյակի օրակարգում քննարկվող հարցի մասին, թե Դաշնակցության պատգամավորները, թե Ռուբեն Հակոբյանը զերծ մնացին պատասխանելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը