Միկոյանի արձանից մինչև ԵՏՄ և Ռուսաստանի կողմի Ադրբեջանին զենքի վաճառք. Քննարկում
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը պետք է կասեցնել, կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Խոսում էին անվտանգության մասին, հիմնական փաստարկը դա էր: ՀԱՊԿ-ը փաստորեն անվտանգության երաշխիք չէր, դա սուտ էր: Այսինքն` անվտանգության երաշխիքը Ռուսաստանի ամեն մի ասածը կատարելն է: Նվաստացուցիչ է, երբ ռուս պաշտոնյաները հայտարարություն են անում, մեր պաշտոնյաները համարժեք, չեմ ասում կոշտ, պատասխան չեն տալիս: Մարդ անհարմար է զգում այսպիսի պետական այրեր ունենալու համար»,- «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, նա նշեց, որ շատերը մտածում են, որ զենք վաճառելը կոմերցիա էր:
«Ես ասում եմ՝ ոչ: Դա հստակ կոմերցիա չէ: Դա ուղղված է Հայաստանին խեղճացնելուն, վախեցնելուն: Ես որևէ մեկի դեմ անձնական որևէ բան չունեմ: Մենք կանգնած են շատ վտանգավոր մարտահրավերների առջև»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նրա կարծիքով, պետք է լուրջ քայեր արվեն, ինչ-որ ձև մտածել հասարակությանը համախմբելու համար. «Դանակը կարող է ոսկորից անցնել: Այս ամենի դեմը պետք է առնել»:
Անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, Ավետիք Իշխանյանը նկատեց, որ այս համատեքստում շատ խորհրդանշական է դա:
«Առաջարկում եմ նաև ընդդեմ Միկոյանի արձանի տեղադրման հասարակական շարժում սկսել, որը կլինի նաև ընդդեմ միությանն անդամակցելուն: Եթե Միկոյանի արձանը դնում են, մենք կառաջարկենք, որ Չարենցի և Բակունցի արձանները հանեն: Սրանք իրար հակասող բաներ են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Եվրոպային Ասոցացման համաձայնագրին Հայաստանի հնարավոր վերադարձին, ապա, ըստ Ավետիք Իշխանյանի, դրա համարձակությունը չի լինի:
Հարակից հրապարակումներ`
Դավիթ Շահնազարյան. Այդ միությունում սուբյեկտ չենք, Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու գործիք ենք
Սաֆարյան. Կրեմլին պետք չէ, որ Հայաստանը շուտ միանա Եվրասիական միությանը
Քոքոբելյանը Եվրասիականի մասին. Ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ
Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ
Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են
Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան