«Փերինչեք vs Շվեցարիա. Արտահայտվելու իրավունքն աղավաղվում է»
«The Armenian weekly» պարբերականը տպագրել է Բոխումի համալսարանի դասախոս, Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միհրան Դաբաղի՝ «Փերինչեք vs Շվեցարիա. Արտահայտվելու իրավունքն աղավաղվում է» վենագիրը կրող հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը չեղյալ է հայտարարել Շեվցարիայի դատարանի կողմից ավելի վաղ կայացված թուրք ազգայանական Դողու Փերինչեքի վճիռը:
2005թ.-ին Շվեցարիայում մի շարք միջոցառումների ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը բնութագրել էր որպես միջազգային սուտ՝ ոտնահարելով Շվեցարիայի հակառասիստական օրենքը՝ Շվեցարիայի քրեական օերնսգրքի 261 հոդվածը:
Կանտը մի անգամ նշել է, որ «տեսակետը գիտակցաբար անբավարար վճիռ է»: Ուստի պետք նման հարցադրմամբ հանդես գալ՝ ո՞րն է քաղաքական օրակարգի՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների հարցում կեղծ պատմական, սակայն փաստացի պնդումները ստելու գիտակցաբար «անբավարար վճիռը»:
Հայոց ցեղասպանության մերժումը կարելի է համեմատելի կարգով համարել կեղծ փաստացի պնդում, որը չի պաշտպանում մարդու ազատ արտահայտվելու հիմնարար իրավունքը:
Ավելին, հայերի դեմ կատարված հանցագործությունները ոչ միայն փաստագրված են, այլ Հոլոքոսթի նման հաստատավել են 1919թ. հանցագործների, պատասխանատու անձանց և հիմնական իրականցնողների հանդեպ կայացած վճռով: 1915թ.-ի մայիսին Դաշնակից պետությունների կողմից ստեղծված Հատուկ պատերազմական դատարանն իրականացնում էր դատավարություններ և պատասխանատու էր «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործությունների համար»:
Բացի պաշտոնական-օրինական և օրիանական-պատմական համտեսքտից, պետք է նաև նշել, որ Հայոց ցեղասպանության մերժումը Թուրքիայի քաղաքական ռազմավարության հիմքն է և Փերինչեքը այս ռազմավարության կարևոր և սադրիչ գործողությունների իրականացնողն է:
Թուրքիայի մերժողականության հզոր քաղաքականության՝ տնտեսական և քաղաքական սանկցիաների կիրառման սպառնալիքի արդյունավետությունը երևում է օրինակ ԱՄՆ նախագահի կողմից, ով խուսափում է օգտագործել Ցեղասպանություն բառը և դրա փոխարեն օգտագործում եղեռն բառը:
Թուրքիայի մերժողականության օրակարգը, որը Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին պետական հաստատությունների կազմակերպությունների համար նոր որակ է ստանում, ոչ միայն բաղկացած է բացառապես մութ հիշողությունների ժխտումից, այլ մերժողականությունից, որը քաղաքական ռազմավարության հիմքն է և անբաժանելի տարրը թուրքական ազգային ինքնությունը ձևավորելու գործընթացում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան