Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով. Զոհրաբյան (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագրի հաշվետվությունից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տպավորություն է ստացել, որ ապրում ենք տարբեր իրականություններում:
«Ամեն ինչ լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, բյուջեն գրեթե 100 տոկոսով կատարվել է: Այստեղ ակամայից հիշում ես հայտնի անկեդոտը` բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ: Տպավորությունն այնպիսին է, որ մի վիրտուալ աշխարհ եք ստեղծել Ձեզ համար և ընդամենը հավաքում եք թվեր, որոնց տակ դատարկություն է»,- Աժ-ում 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց այլընտրանքը ներկայացնող պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի մոտ հարցեր են առաջացել` եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ հնարավոր չեղավ ապահովել տնտեսական նախատեսված աճը, եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ այսօր Հայաստանը ներդրումների պակաս ունի, ինչո՞ւ է այսօր Հայաստանում քաղաքացիների մեծ մասը ապրում աղքատության մեջ:
«Գնացեք Վրաստանի սահման և տեսեք, թե ինչ է կատարվում. մարդիկ օդային սահմանը հատելու գումար չունենալով, անգամ արդեն ոտքով են լքում սահմանը: Երբ պետք է իշխանությունը ունենա բավարար համարձակություն ներկայացնելու քաղաքական ձախողման իրական պատճառները և ոչ թե հայտարարել` ամեն ինչ լավ է, ամեն ինչ գերակատարվել է: Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով, այլ տերմին չեմ կարող գտնել այդ ամենը բնութագրելու համար», -իր ելույթում հայտարարել է Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «տնտեսական հանիբալիզմի նախահայր» ծրագրի հաշվետվությանը:
Հարակից հրապարակում`
Աշնանը կռիվ է լինելու. Հ. Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում