Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել, պատգամավորները վաղը կմեկնեն Բաքու. Թ.Պողոսյան
Հայ պատգամավորները` ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը վաղը կմեկնեն Բաքու մասնակցելու հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է «Ռոուզ-Ռոուդ» սեմինարին. համապատասխան երաշխիքներ Ադրբեջանից ստացվել են: Այս մասին Panorama.am-ին ասաց Թ.Պողոսյանը, ով այս պահին ԱԺ պատվիրակության կազմում գտնվում է Արցախում:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Կ.Նահապետյանն ասել էր, որ սեմինարին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ օրակարգը բավականին հագեցած է և ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց.
«Սեմինարի օրակարգում չկա մի այնպիսի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- նշել էր նա:
Նախորդող հրապարակում`
Բաքու կմեկնեն Կ.Նահապետյանն ու Թ.Պողոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան