Իրանը Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի պահ տված 130 ռազմական ինքնաթիռները
«Իրանը Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի պահ տված 130 ինքնաթիռները»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Իրանական աղբյուրը, հղում անելով Իրաքի ԶՈւ գլխավոր հրամանատարության մամլո խոսնակին, տեղեկացրել է, որ ավելի քան 20 տարի Իրանի տրամադրության տակ գտնված ռազմական ինքնաթիռները վերադարձրել է Իրաքին:
«1991թ. երբ ԱՄՆ-ն հարձակվեց Քուվեյթի վրա, Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյն այդ ինքնաթիռները տրամադրել էր Իրանին, որպեսզի դրանք ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարձակման ժամանակ չվնասվեին: Այնուհետև Սադդամ Հուսեյնը և իրաքի այլ բարձրաստիճան պաշտոնյաները պահանջել էին, որպեսզի Իրանը հետ վերադարձնի իրենց ինքնաթիռները, սակայն Թեհրանը մինչ այժմ հրաժարվում էր դրանք տրամադրել»,-նշում է իրանական աղբյուրը:
«Իրանի վերադարձրած 130 ինքնաթիռներն օգտագործվելու են «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում»,-հայտարարել է Իրաքի ԶՈւ գլխավոր հրամանատարության մամլո խոսնակը հայտարարել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում