Քաղաքական 16:04 25/06/2014

«Բռնապետի համար անընդունելի է անգամ ոչ ականջահաճո հարցը»

«Իլհամ Ալիևի վերջին տարիների ելույթները իրար այնքան են կրկնում, որ կարելի է անգամ չկարդալ, չլսել և մեկնաբանել: Անընդհատ հնչում են նույն նախադասությունները: Այս անգամ մեր հարևան սուլթանության ղեկավարը չափն անցավ, այն առումով, որ առաջին անգամ Եվրոպական կառույցում տարածքային հավակնություններ ներկայացրեց Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա դրանք սովորականից ավելի քիչ էին: Երևում էր, որ Ալիևը ինչ-որ չափով հասկանում է, թե որտեղ է գտնվում: Դրա հետ մեկտեղ` իհարկե ոչ մի նոր «միտք», ըստ էության, չհնչեց և մատուցվեց նույն սուտն ու կեղծիքը, որին մենք ականատես ենք արդեն տասնայակ տարիներ»,- մեկնաբանելով ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի նախագահի ելույթը` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

«Ալիևը սովոր չէ, որ իրեն քննադատում են, մանավանդ, դեմ առ դեմ: Եվ բանական է, որ հիմնականում քննադատական հարցերի տարափը ափերից հանեց նրան: Նրա ոչ ադեկվատ պահվածքը, հատկապես Իռլանդացի պատգամավորին պատասխանելու ժամանակ, բավական տհաճ տպավորություն է փողնում: Սա, կարծում եմ, բնական է, քանի որ բռնապետի համար անընդունելի է անգամ ոչ ականջահաճո հարցը»,- նշեց մեր զրուցակիցը:

Լ.Մելիք-Շահնազարյանը, միևնույն ժամանակ իր դժգոհությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հայկական պատվիրակությունը չի հակադարձել Ադրբեջանի ղեկավարին:

Հատկանշական է, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը խիստ քննադատության էր ենթարկել միջազգային մի շարք կառույցներին, այն բանի համար, որ նրանք «աչք են փակում ադրբեջանական հողերի բռնազավթման վրա»:

Մամեդովի խոսքով` Արևմուտքը մեծ աղմուկ է բարձրացնում Ադրբեջանի ներսում առկա խնդիրների կապակցությամբ, իսկ ահա Ադրբեջանի վարաբերյալ «արդարության վերականգման» գործում «հապաղում է»:

Նովրուզ Մամեդովի հայտարարությանը նախորդել էր նրա անմիջական ղեկավար` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հայտարարությունը, ով սուր քննադատության էր ենթարկել երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին, այն բանի համար, որ վերջինս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում՝ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել էր Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին: Մեհթիևը, մասնավորապես, դիվանագետին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:

Լ.Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Բաքուն այս տեսանկյունից երկակի խաղ է վարում:

«Երկրի ղեկավարությունը անխնա քննադատում է Արևմուտքին, իսկ նույն ղեկավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները նույն «անողոքությամբ» քննադատում են Ռուսաստանին: Այս չարչիական քաղաքականության շնորհիվ, Բաքուն կարող է Արևմուտքին ասել, թե, տեսեք, հասարակությունը ձեր կողմն է, սակայն Ռուսաստանը մեզ վրա ճնշում է գործադրում: Իսկ Կրելմլին կարող է ցույց տալ, թե չնայած նրան, որ հասարակությունն ու ԶԼՄ-ները ձեր դեմ են, մենք շարունակում ենք պաշտպանել ձեր շահերը տարածաշրջանում: Սա բավական հետաքրքիր կրկնակի խաղ է, սակայն ես չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական ակտորները դեռևս չեն բացահայտել այն: Պարզ է որ հավերժ այս իրավիճակը շարունակվել չի կարող»,- նշեց Լ.Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը իր հերթին ևս կիսում է այն տեսակետը, որ Իլհամ Ալիևի ելույթում որևէ նոր շեշտադրում, ըստ էության, չհնչեցվեց:

«Ես կարծում եմ որ այստեղ որևէ նոր բան մենք չլսեցինք: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող նոր սառը պատերազմի պայմաններում, Բաքուն ավելի ու ավելի վստահ է զգում իրեն, և իրեն թույլ է տալիս առավել արհամարհանքով վերաբերվել Եվրոպական կառույցներին: Այս առումով, Ալիևը իրեն թույլ է տալիս այն, ինչի մասին դեռ մի քանի տարի առաջ անգամ մտածել չէր կարող»,- ասաց Ս.Մինասյանը:

Մեր զրուցակցի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարի կտրուկ պահվածքը նրա աշխատակազմի ղեկավարության կողմից վերջին շրջանում Արևմուտքի հասցեին հնչող սուր քննադատության տրամաբանական շարունակությունն են:

«Մյուս կողմից ԵԽԽՎ-ն և եվրոպական այլ կառույցները այս պահին շարունակում են կորցնել իենց համբավը և նշանակությունը: Բավական զավեշտալի է, որ այս կառույցում այժմ նախագահում է Ադրբեջանի նման երկիր, որն այս պահին ունի ավելի շատ քաղբանտարկյալներ, քան թե մնացած բոլոր երկրները միասին»,- հավելեց Ս.Մինասյանը:


Հարակից հրապարակումենր`

Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է իրականությունը. Հայ պատվիրակը արձագանքել է ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթին

«Ադրբեջանի նախագահությունը շատ խնդրահարույց է, ինչի մասին այսօր ևս բարձրաձայնեցին ԵԽԽՎ պատվիրակները»

Ճի՞շտ էր որոշումը` որևէ հարց չուղղել Ալիևին. Հովհաննիսյանի մեկնաբանությունը

ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա


Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան

Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)

Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}