Հայաստանը գտնվում է կեղծիքի օկուպացիայի մեջ. Ր.Հովհաննիսյան
«Ուզում եմ, որ դուք իմանաք` մեծ վրձինով, լայն մասշտաբով մենք ամեն ինչ ճիշտ արեցինք. Գրեթե միայնակ, փետրվարի 18-ին և դրանից հետո, խոսողները խոսացին, գործ անողները գործ արեցինք, առանց զոհի»,- «Ժառանգություն» կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերադառնալով նախագահական ընտրություններին, Ր.Հովհաննիսյանը նշեց, որ ցավով, բայց պետք է ասի` իրենք պատրաստ չէին հաղթանակի, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակի: Ր. Հովհաննիսյանն այսօր չունի ցինիզմ ու ատելություն, բայց ասում է, որ եթե քաղաքական հիմնական ուժերը ուզում են դուրս գալ իրենց միայնությունից, ապա կարող են երկիր կառուցել, հաղթանակ կերտել:
«Ես հարգում եմ բոլորին և նախընտրական շրջանում էլ ասում էի, որ հարգում եմ Սերժ Սարգսյանին, բայց այսօր ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի առանց Սերժ Սարգսյանի»,- հայտարարեց նա:
Ր.Հովհաննիսյանը կարևորեց նաև միասնական պայքարը` հանրահավաքների միջոցով և այլն, քանի որ Հայաստանը գտնվում է կեղծիքի օկուպացիայի մեջ և հենց այդ վիճակից դուրս գալու համար է պետք է միասնականություն:
Ր.Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «Եթե այս իշխանությունը ստորագրեց որևէ մի բան, որը սահմանափակում է մեր ազատությունն ու արժանապատվությունը, ապա ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների»:
Նախորդող հրապարակում`
«Ժառանգության» հոբելյանական համագումարի մեկնարկն ազդարարվեց առանց պետական դրոշի
Ս.Սաֆարյանը հեռացավ. Հույս ունեմ, որ չեք հրաժարվի ձեր հավատամքից ու պայքարից
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով