Պատգամավորները հանձնաժողովին առաջարկեցին հետաձգել քվեարկությունը
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում դիմելով հանձնաժողովին հորդորեց` մի քվեարկեք այսօր, հետաձգեք հարցը ավելի մանրամասն, ավելի լուրջ ուսումնասիրելու համար: Հիշեցնենք, հանձնաժողովի օրակարգում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն է:
Ա.Մանուկյանը նշեց, որ այս թանկացումը շատ խնդիրներ է առաջ քաշելու, ինչպես որ առաջ է քաշել գազի սակագնի թանկացումը:
«37 տոկոս աղքատության պարագայում սա անթույլատրելի է»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ այս թանկացումը շղթայական է լինելու:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ միանալով գործընկերոջ հորդորին ավելացրեց նաև, որ առաջարկում են հետաձգել ու կազմակերպել քննարկում իրենց կողմից ներկայացված նախագծի շուրջ, որն առաջարկում է սակագնի վերանայման իրենց տարբերակը: Նրանց առաջարկին միացավ նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` շեշտելով, որ կոմպլեքս անալիզ հանձնաժողովի նիստում այդպես էլ չներկայացվեց:
«Իհարկե պետությունը կարող է կոճակը սեղմի և կայացնի որոշումը, բայց հետևանքները լավ չեն լինի: Առաջարկում եմ այս պահին կանգառ տանք»,- նշեց նա:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հետաքրքրվեց հանձնաժողովի անդամներից մեկից` մեկ ամիս հետաձգումը ի՞նչ վնաս է բերում համակարգին: Պատասխանը եղավ` 1.5 մլրդ: Ռ.Նազարյանն այլ բան չավելացրեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան