Քաղաքական 19:47 04/07/2014

«Թարաֆ»-ի տեղատվությունը` թուրքական հասարակության տրամադրությունների ստուգման փորձ. Կարծիքներ

«Հաշվի առելով Էրդողանի քաղաքական նկարագիրը և մոտեցող նախագահական ընտրությունները, քիչ հավանական է, որ այս տեղեկատվությունը իրոք համապատասխանում է իրականությանը: Այս դեպքում, մանավանդ  ընտրությունների պարագայում, Էրդողանը կկորցնի ազգայնական ընտրազանգավածի ձայների գերակշիռ մասը: Պրոհայկական կամ ոչ հակահայկական ցանկացած երևույթ կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով, ինչը և չեն վարանի իրականացնել իշխող քաղաքական ուժի հակառակորդները»,- մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ տեղեկություները` Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նշենք, որ թուրքական «Թարաֆ» թերթի տեղեկություններով` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել: Ըստ թերթի` Էրդողանն արդեն իսկ հրահանգել է մինչև սեպտեմբեր ավարտել սահմանը բացելու հետ կապված նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Պարբերականը նշում է, որ օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնին հավակնող Էրդողանը պատրաստվում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակով կատարել երկրորդ քայլն` ապրիլի 24-ից առաջ հղված «ցավակցական» ուղերձից հետո:

«Փաստորեն այս պահին մենք գործ ունենք ընդամենը մամուլում հրապարակված տեղեկատվության հետ և բնական է, որ դրա հավաստիության վերաբերյալ առկա են լրջագույն վերապահումներ: Այս պահին նման քայլի իրականացման համար որևէ նախադրյալ չկա: Բացի դրանից տեղակտվության մեջ կասկած է հարցում այն հանգամանքը, որ կառավարության ղեկավարը «հրահանգել» է բացել սահմանը: Սա արդեն իսկ հակասում է ընդունված միջազգային նորմերին, քանի որ սահմանի բացումը պետք է հանդիսանա որոշակի գործընթացի արդյունք կամ հետևանք: Դա կարող է լինել, օրինակ, դիվանագիտական հարաբերություների հասատատումը կամ առնվազն ինչ-որ փաստաթղթերի փոխանակում, իսկ այս պարագայում` հայ-թուրքական արձանագրությունների վավերացում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

«Կարծում եմ, որ նախընտրական ակտիվ քարոզչական շրջանի մոտենալուն զուգահեռ հակաքարոզչական հնարքների անհամեմատ շատանալու են: Այս տեսանկյունից չի բացառվում որ այս տեղատվությունը դաշտ է նետվել հենց Էրդողանի քաղաքական հեղինակությունը սասանելու նպատակով»,- հավելեց բանախոսը:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության հայուրամյա տարելիցի կապակցությամբ, սույն քայլը կարող է ուղված լինել արտաքին լսարանին:

«Մյուս կողմից` եթե անգամ իշխանություններ են այս տեղեկատվության հեղինակը, մեծ է հավանականությունը, որ այս դեպքում մենք գործ ունենք մամուլի միջոցով հասարակական տրամադրությունների ստուգման հետ: Հստակ է, որ վաղ թե ուշ հայ-թուրքական սահմանի բացումը դառնալու է օրակարգային հարց և Էրդողան նախագահը ապագայում անպայման կանգնելու է այն հանգուցալուծելու խնդրի առջև: Այս դեպքում նա որոշակի բացատրություններ պետք է ներկայացնի հասարակական շրջանակներին:

Իսկ նման փոքր մեսիջները կարող են ստուգել հասարակական տրամադրությունները, ստեղծել բանավեճի, հասարակական քննարկման հարթակ, ինչը կմեղմի հասարակության բացասական արձագանիքի հետևանքները»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` թուրքական իշխանություննները փաստորեն դարձել են իրենց հակահայկական քարոզչության պատանդը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախորդ փորձը ցույց տվեց, որ երկարամյա հակահայկական քարզչության և ԼՂ հիմնախնդիրը` որպես նախապայման առաջ քաշելու քաղաքականության պայմաններում հայ-թուրքական հարաբերություների կարգավորման փորձը հանդիպեց թուրքական հասարակության լայն շրջանակների դիմադրությանը: Մյուս կողմից` հավանական է, որ այս քայլով իշխանությունները ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Վերջինս նույնպես հավանական է համարում այն, որ այս տեղատվությունը կարող է հադիսանալ հասարակական տրամադրությունների ստուգման փորձ:

«Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է հասարակական տրամադրությունը շոշափելու այս եղանակը: Մյուս կողմից` ապրիլքսաներեքյան ուղերձից հետո պարզ էր, որ Էրդողանը սրանով չի սահմանափակվելու և Ցեղասպանության հայուրերորդ տարելիցին ընդառաջ հանդես է գալու նոր «նախաձեռնությամբ»: Սակայն պետք է նշել, որ եթե այս հնարքը իրականացրել են իշխանությունները, ընտրությունների մոտալուտ լինելու առումով ժամանակի ընտրությունը մի փոքր անսպասելի էր»,- ասաց Ա. Իսպիրյանը:

«Այս պահի դրությամբ սահմանի բացման հնարավորությունները բավական ցածր են: Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում փոխվում է կայծակնային արագությամբ և շատ հնարավոր է որ ինչ-որ պահի Թուրքիան կարողանա Ադրբեջանի հետ գալ որոշակի համաձայնության»,- եզրափակեց մեր զուցակիցը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}