Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը. «Ազատություն»
Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ նրա հետ: Այս մասին ասել է Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանին պատկանող մի շարք բիզնեսների կառավարիչ Վլադիմիր Հայրապետյանը եղբոր ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է համարում, ասում է, որ իմանալով եղբորը, տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ է՝ ռուսական լրատվամիջոցներում եղբորը վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են:
«Շատ վատ էր, գիտե՞ք, որ գնում էր, շատ վատ էր, ինքը դրա համար գնաց, ինքը ուզում էր երկար մնալ, և իր ճնշումը շատ բարձրանում է Ղարաբաղում, ինքը շատ վատ էր՝ աչքերը ուռած, բան...Ինքը որ իջավ՝ ես իսկի իրեն չճանաչեցի», - ասել է Վլադիմիր Հայրապետյանը:
«Նրան հիմա ոչ մի բանի չեն թողնում մոտենալ: Ես նույնիսկ, ճիշտն ասած, չհավատացի, ասացի՝ երևի ուրիշ Լևոն Հայրապետյան է, չհավատացի, բայց որ էդ հոդվածները կարդացի, ասացի՝ հարյուր տոկոսով եղբորս հարցերն են լուծում ուղղակի... կա՛մ քաղաքական բան է, կա՛մ... Շատ կրթված մարդ է՝ փիլիսոփա, ինքը ո՞նց կարող է գողական, եսիմ, բանդիտների, բան...Ամբողջը սուտ է», - հայտարարել է ձերբակալված գործարարի եղբայրը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել