ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ», «Գազպրոմբանկ» ու ևս մի շարք ընկերությունների նկատմամբ
Միացյալ Նահանգները ուկրաինական ճգնաժամի պատճառով խստացրել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները: Նոր պատժամիջոցներ են սահմանվել ռուսական խոշոր բանկերի, էներգետիկ և պաշտպանական կորպորացիաների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին նշված է ամերիկյան ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը, ՌԴ նախագահի օգնական Իգոր Շեգոլյովը, Ղրիմի հարցերով դաշնային նախարար Օլեգ Սավելևը, ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության գեներալ-գնդապետ Սերգեյ Բեսեդան, ինչպես նաև Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:
Պատժամիջոցներ են կիրառվել «Նովատեկ», «Ռոսնեֆտ», «Վնեշէկոնոմբանկ» և «Գազպրոմբանկ» ընկերությունների նկատմամբ: Նշյալ ընկերությունների ակտիվները չեն սառեցվել, սակայն ամերիկյան ընկերություններին ու քաղաքացիներին այսուհետ արգելվում է ներդրումներ իրականացնել նշյալ ընկերությունների բաժնետոմսերում:
Պատժամիջոցների տակ են հայտվել ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի մի շարք ձեռնարկություններ, դրանց թվում «Ալմազ-Անթեյ» և «Կալաշնիկով» կոնցերնը, «Իզմաշ», «Բազալթ», «Ուրալվագոնզավոդ», «Ռոդիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» գիտաարտադրական ձեռնարկություններն ու ևս մի քանի կազմակերպություններ:
Պատժամիջոցների մասին անձամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացիկ սադրանքները, ես հաստատել եմ ռուսական խոշորագույն ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի զինամթերքի և զինյալների հոսքը ուկրաինական սահմանով, որ Ռուսաստանը պետք է կոչ անի անջատողականներին՝ ազատ արձակելու գերեվարված անձանց և սատարի կրակի դադարեցումը, որ Ռուսաստանը պետք է ձգտի միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցությունների և համաձայնվի սահմանի երկայնքով իրական դիտորդների տեղակայմանը», - ասել է Օբաման:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան