
Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն դատապարտել են Լեյլա Յունուսի ձերբակալությունը
Եմ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոր մտահոգություն են հայտնել իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության վերաբերյալ, հաղորդում է Global Post լրատվականը:
Նրանց համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԵՄ-ն գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այդ հարաբերությունները չեն կարող հասնել իրենց ողջ պոտենցիալին, եթե Ադրբեջանն ամբողջությամբ չի հարգում իր միջազգային պարտավորությունները` այդ թվում նաև այն պարտականությունները, որոնք բխում են Եվրախորհրդում Ադրբեջանի անդամակցությունից, որտեղ Ադրբեջանը ներկայումս նախագահում է Նախարարների խորհրդում»:
Լեյլա Յունուսը ձերբակալվել է հուլիսի 30-ին «լուրջ հանցագործությունների» մեղադրանքով` այդ թվում նաև «պետական դավաճանության» համար:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Յունուսի ձերբակալությունը «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ սահմանափակումների կիրառման առավել լայն պատկերի» միայն մի մասն է: Էշթոնը և Ֆյուլեն իրենց համատեղ հայտարարության մեջ նաև հիշեցնում են, որ ԵՄ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանին հայտնել է իր լուրջ մտահոգությունը` կապված այդ երկրում