«Յունուսին առաջադրված մեղադրանքը` վրեժ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված նրա աշխատանքի համար»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր Մայլիս Ռեպսը քննադատում է Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը։ Մայլիս Ռեպսը «ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների դերի և պաշտպանության ամրապնդում» զեկույցի հեղինակն է։
«Մի քանի շաբաթ առաջ ես մտահոգություն էի հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ ծանր դատական և ադմինիստրատիվ ոտնձգությունների առումով։ Այժմ ես դատապարտում եմ նրա ձերբակալությունն ու կալանքը և իմ մտահոգությունն եմ հայտնում նրա նկատմամբ առաջադրված իրական շարժառիթների հետ կապված»,- նշված է նրա` ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում։
Մայլիս Ռեպսն իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ Լեյլա Յունուսը Ադրբեջանում մարդու իրավունքների առաջատար պաշտպաններից էր, նրա կատարած անգնահատելի աշխատանքը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության համար ճանաչվել է միջազգայնորեն և Յունուսը ստացել է մի շարք միջազգային մրցանակներ՝ իր կատարած աշխատանքի համար։
«Լեյլա Յունուսը եղել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պաշտպանը, ով փորձում էր խթանել երկխոսությունը, փոխընբռնումը և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ քաղաքացիական հասարակության միջոցով։ Լեյլա Յունուսի նկատմամբ առաջադրված մեղադրանքները կարծես վրեժ է՝ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված նրա աշխատանքից, որը սպառնում է խեղդել առաջընթացն այս կարևորագույն ոլորտում»,-ասվում է հայտարարության մեջ։
Ռեպսն ավելացնում է նաև, որ Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ և ներկայումս ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։
«Տիկին Յունուսի ձերբակալումը ազատ ձայնի ճնշման և քաղաքացիական հասարակության հետապնդման ևս մեկ օրինակ է։ Սա Ադրբեջանի՝ որպես ԵԽ անդամ պետության պարտավորությունների անընդունելի խախտում է»,-ասում է Մ,Ռեպսը։
ԵԽԽՎ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լեյլա Յունուսը ձերբակալվել է հուլիսի 30-ին և մեղադրվում է պետական դավաճանության, հարկերից խուսափելու և անօրինական ձեռնարկատիրության մեջ։ Դատախազությունը պնդում է, որ Յունուսը Հայաստանին փոխանցել է գաղտնի տեղեկություններ՝ ավելի վաղ ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի միջոցով։
Նախորդող`
ԵԽ հանձնակատարը դատապարտում է Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը
ԵԽ գլխավոր քարտուղարը Լեյլա Յունուսի ձերբակալման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Մամեդյարովին
Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն դատապարտել են Լեյլա Յունուսի ձերբակալությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին