
Պան գի Մունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան գի Մունը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վերջին օրերի լարված իրադրության հետ կապված` միաժամանակ կողմերին կոչ անելով հարգել հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ պաշտոնական կայքից:
Տարածված հայտարարության մեջ նշված է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրաձայնված մտահոգությունները` կապված ԼՂ շուրջ սահմանային իրավիճակի լարվածության հետ` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով վերջիններիս` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի հարցում:
Պան գի Մունը նաև կոչ է արել կողմերին հարգել հրադադարի մասին համաձայնագիրը, զերծ մնալ հետագա բռնություններից և շարունակել երկխոսությունն արագ և խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու համար: